Facebook   Twitter
 
Անտառային ֆոնդի շուրջ 60 հեկտար հող փոխադրվել է բնակավայրերի կատեգորիա. ՀՀ դատախազությունում նյութեր են նախապատրաստվում

Անտառային ֆոնդի շուրջ 60 հեկտար հող փոխադրվել է բնակավայրերի կատեգորիա. ՀՀ դատախազությունում նյութեր են նախապատրաստվում

27 Դեկտեմբերի 2018 - 18:10
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ:
Պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտար՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Հետագայում նշված հողամասերը աճուրդային եղանակով օտարվել են մի շարք քաղաքացիների:

Պարզվել է, որ փոխադրված հողերը ոչ միայն հանդիսացել են անտառային ֆոնդի հողեր, այլև արբանյակային լուսանկարների համաձայն՝ եղել են միատարր անտառածածկ տարածքներ:

Մինչդեռ, հողերի փոխադրման գործընթացում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով, որ անտառային ֆոնդի հողերը չեն կարող ընդգրկվել խառը կառուցապատման հողերի կատեգորիայում, փոխել են դրանց նպատակային նշանակությունը և որպես խառը կառուցապատման հողեր, հանձնել համայնքին, ինչն էլ հնարավոր է դարձրել դրանց հետագա օտարումը:

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հնարավոր խախտումները պարզելու, նրանց կատարած արարքներին իրավական գնահատական տալու, պատճառված վնասի առկայությունը և դրա չափը պարզելու, վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ստացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տավուշի մարզի Կիրանց գյուղի խանութից ծխախոտ էին գողացել. Ժամեր անց գողությունը բացահայտվել էր
21 Հունվարի 2019 - 21:28
Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Կիրանց գյուղի խանութից հունվարի 11-ին կատարված գողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
«Վալլեքս» խումբը մանրամասներ է հայտնում «Թեղուտ»-ում ստեղծված իրավիճակի մասին
21 Հունվարի 2019 - 21:25
«Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
Հայաստանը կարող է դառնալ մոդել. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
21 Հունվարի 2019 - 21:22
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին մասնավորապես ասել է՝
Արաս Օզբիլիսի վիճակագրությունն ու գնահատականը
21 Հունվարի 2019 - 21:20
Whoscored.com-ը ներկայացրել է «Վիլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վիճակագրությունը «Բրեդայի» դեմ Հոլանդիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:
Հայկական կոնյակը վայելել ծիրանով. Ալեքսիս Օհանյանը պատմել է իր նախաձեռնած ծրագրի մասին
21 Հունվարի 2019 - 21:18
Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Forbes-ին պատմել է «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն իրականացնելու նախագծի մասին: Հարցազրույցում Ալեքսիս Օհանյանը հայտնել է, որ ցանկանում է հայկական կոնյակը դուրս բերել ամերիկյան շուկա:
Գերմանիան արտաքսել է ԵՄ երկրներում ռեկորդային թվով փախստականների
21 Հունվարի 2019 - 21:16
Գերմանական իշխանությունները 2018թ. նոյեմբեր-հունվար ամիսներին ավելի քան 8,6 հազար ապաստան հայցողների են արտաքսել ԵՄ այլ երկրներ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է «Suddeutsche Zeitung» թերթը՝ վկայակոչելով Միգրացիայի եւ փախստականների դաշնային գերատեսչության (BAMF) պատասխանը՝ Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորի Ուլի Իելիպկի համապատասխան հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պարզվում է` գեղեցիկ սեռի սեքսուալության աստիճանի վրա մեծ ազդեցություն է թողնում արյան խումբը
21 Հունվարի 2019 - 21:14
Այսպես, արյան 1-ին խումբ ունեցող կանայք շատ կրքոտ են: Նրանք անկողնում չեն հոգնում և տղամարդուն էլ թույլ չեն տալիս հանգստանալ: Նման կանայք գիտեն՝ ինչն է ստիպում կարմրել ամաչկոտ տղամարդկանց: Մի կողմից էլ, նրանք ուժեղ կամքի տեր կանայք են, ովքեր ոչ ոքի թույլ չեն տալիս գայթակղել իրենց:
Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող 5 քաղաքացիներ
21 Հունվարի 2019 - 21:13
Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վճաբանության 5 մասնակիցները այսօր՝ հունվարի 21-ին ձերբակալվել են:
9 մթերք, որոնք բնական եղանակով մաքրում են անոթները
21 Հունվարի 2019 - 20:59
Անոթների վիճակի վատացումը կենսական կարևոր օրգանների արյան շրջանառության խաթարման պատճառ է հանդիսանում: Աթերոսկլերոզը պաթոլոգիկ վիճակ է, որի ժամանակ անոթների պատերին աթերոսկլերոտիկ խցանումներ են լինում, որոնք դժվարացնում են արյան հոսքը և խաթարում անոթային պատի էլաստիկությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16456
 
Լրահոս`