Facebook   Twitter
 
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

09 Հունվարի 2019 - 23:46
ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։
Այս մասին հունվարի 9-ին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Ղարիբյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը:

«Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»,- նշել է փոխնախարարը։

Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։

Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993 թվականից։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քրիս Բրաունը ձերբակալվել է խմբակային բռնաբարության կասկածանքով
22 Հունվարի 2019 - 16:41
Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
22 Հունվարի 2019 - 16:26
«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին․․․»

Առնո Բաբաջանյան
Ինձ փոխել ես հիմնովին. Լուսանկարներ որդու հետ ու ջերմ գրառում Քրիստինե Պեպելյանից
22 Հունվարի 2019 - 12:05
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն, ով վերջերս մայր է դարձել, որդու հետ լուսանկարներ է հրապարակել։ Instagram-ում հրապարակված լուսանկարները երգչուհին ուղեկցել է ջերմ գրառմամբ։
Իտալական մոտիվներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ
22 Հունվարի 2019 - 11:28
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունվարի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայանա ինքնատիպ համերգով, որը կրում է «Իտալական մոտիվներ» խորագիրը:
Աճուրդի կհանվի Մերիլին Մոնրոյի մազափունջը
22 Հունվարի 2019 - 09:04
20-րդ դարի ամենահմայիչ դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի մահից տասնամյակներ են անցել, սակայն աստղային շիկահերի հետ կապված տարբեր իրեր պարբերաբար աճուրդի են հանվում ու մեծ հետաքրքրություն առաջացնում գնորդների շրջանում, գրում է Luxury Launches-ը:
Ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն մահացել է
22 Հունվարի 2019 - 08:39
95 տարեկանում կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն: Այդ մասին տեղեկացնում է Le Figaro թերթը:
Երգչուհի Շինեդ Օ’Քոնորի 14-ամյա որդին կորել է
22 Հունվարի 2019 - 08:38
Հայտնի 51-ամյա երգչուհի Շինեդ Օ’Քոնորը օրերս հայտարարություն է տարածել 14-ամյա որդու անհետացման մասին: Այս մասին դերասանուհին հայտարարել է Twitter-ում: Իռլանդիայի ոստիկանությունը դիմել է Շեյնին գտնելու օգնության կոչով, երբ նա անհետացել է տանից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 738
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր