Facebook   Twitter
 
Վարդենիս եւ Ակունք համայնքների ղեկավարների թեկնածուների առաջադրումը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 23-27-ը

Վարդենիս եւ Ակունք համայնքների ղեկավարների թեկնածուների առաջադրումը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 23-27-ը

10 Հունվարի 2019 - 13:33
Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 2019 թվականի փետրվարի 17-ին կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը, Վարդենիս եւ Ակունք համայնքների ղեկավարների թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանված 2019 թվականի հունվարի 23-27-ը, իսկ գրանցման ժամկետ՝ հունվարի 27-ին հաջորդող չորս օրերին:

Երկու տեղերում էլ անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, քանի որ Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը եւ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը 2018 թվականի ընթացքում հրաժարականի դիմումներ էին ներկայացրել՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել իրենց լիազորությունները: Դիմումներն ընդունվել էին օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ
22 Մարտի 2019 - 00:01
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
21 Մարտի 2019 - 23:55
Մարտի 21-ին, ժամը 11:31-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը. մամուլի քարտուղար
21 Մարտի 2019 - 23:48
Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը:
Քայլի Ջենները համացանցի օգտատերերին ցնցել է սկանդալային կերպարով
21 Մարտի 2019 - 23:38
21-ամյա Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է սկանդալային կերպարում։
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են «բաց հասանելիությամբ»
21 Մարտի 2019 - 23:36
Սոցցանցի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են բաց հասանելիությամբ՝ առանց կոդավորման:
Համբերությունը հատեց․ Մարատ Բաշարովի կինը բաժանվել է եւ վերցրել երեխային
21 Մարտի 2019 - 23:31
Մարատ Բաշարովն ու նրա կինը՝ Ելիզավետա Շեւիրկովան, բուռն եւ հրապարակային պարզաբանումներից հետո վերջապես հանգեցին իրենց հարաբերությունների տրամաբանական ավարտին։
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է
21 Մարտի 2019 - 23:23
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:
19-ամյա աղջիկը 23 միլիոն է վաստակել չինացի երեխաների համար անուններ ընտրելով
21 Մարտի 2019 - 23:19
Անգլիայի բնակչուհի 19-ամյա Բո Ջեսափը մի ամբողջ կարողություն է վաստակել գաղափարի շնորհիվ, որը մտահղացել է Չինաստան կատարած ուղևորության ժամանակ:
Աղմուկ՝ Հարավային Կորեայում․ հյուրանոցներում ապրողներին գաղտնի հետեւել են համացանցում
21 Մարտի 2019 - 23:12
Հարավային Կորեայի տարբեր հյուրանոցների ավելի քան 1500 ապրողներ զոհ են դարձել չարագործներին, որոնք նկարահանել են նրանց թաքնված տեսախցիկներով եւ իրական ժամանակում հեռարձակել են համացանցում՝ հայտնում է BBC-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15643
 
Լրահոս`