Facebook   Twitter
 
30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավար կանցկացվի

30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավար կանցկացվի

10 Հունվարի 2019 - 15:36
Ամերիկյան կինոակադեմիան հեղինակավոր «Օսկար-2019» կինոմրցանակաբաշխության համար հարմար հաղորդավար չգտնելու պատճառով որոշել է 30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավար անցկացնել:
Ինչպես նշում է huffingtonpost.com-ը, այս տարվա մրցանակաբաշխությունը կանցկացվի նոր ձևաչափով: Մասնավորապես` բեմ կբարձրանան միջոցառման պրոդյուսերներն ու հոլիվուդյան աստղերը, որոնք կներկայացնեն այս կամ այն անվանակարգում հաղթողների անունները:

Աղբյուրը նկատում է, որ վերջին անգամ, երբ «Օսկար»-ն առանց հաղորդավար էր մնացել, 61-րդ մրցանակաբաշխությունն էր՝ 1989թ.:

Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի կատակերգու Քևին Հարթը 2018թ. տարեվերջին որոշել էր հրաժարվել «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը վարելու առաջարկից, քանի որ համացանցի բազմաթիվ օգտատերեր Հարթին մեղադրել էին հոմոֆոբ լինելու, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու համար:

Նրանք համացանցը ողողել էին Հարթի՝ ավելի վաղ արած ու միասեռականների «դեմ» ուղղված հայտարարություններով, մեկնաբանություններով:

Նրանք հոմոֆոբ դրսևորում են համարել դերասանի՝ 2015թ. հարցազրույցներից մեկում հնչեցրած այն միտքը, որ «ինքը՝ որպես հետերոսեքսուալ տղամարդ, ամեն ինչ կանի, որ իր որդին միասեռական չդառնա»:

Հարթի քննադատներից մեկն առաջարկել է «Օսկար»-ի երեկոյին նրան փոխարինել միասեռական հաղորդավարով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«DataArt» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իր կենտրոնը հիմնադրելու ծրագրով
22 Հունվարի 2019 - 17:07
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն եւ Յուլյա Զավիլեյսկայային։
Եվրահանձնաժողովը Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է
22 Հունվարի 2019 - 16:59
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի համար Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է: Այս մասին ասվում է երեքշաբթի Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2019-ի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին
22 Հունվարի 2019 - 16:54
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
22 Հունվարի 2019 - 16:48
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
Երեխային հագցնելն ու կերակրելը ոչ թե դաստիրակություն է, այլ հոգատարություն
22 Հունվարի 2019 - 16:46
30 տարվա ստաժով ընտանեկան հոգեբան Լաբկովսկին պատմում է կարևորագույն բաների մասին, որոնք մենք հաճախ չենք նկատում՝ փորձելով «երեխային մարդ մեծացնել»:
Քրիս Բրաունը ձերբակալվել է խմբակային բռնաբարության կասկածանքով
22 Հունվարի 2019 - 16:41
Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:
Երևանում մեկնարել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
22 Հունվարի 2019 - 16:40
Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
22 Հունվարի 2019 - 16:36
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
Շնուրովը բանաստեղծությամբ ծաղրել է Վոլոչկովայի շպագատները
22 Հունվարի 2019 - 16:34
«Լենինգրադ» հանրահայտ խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը բանաստեղծությամբ մեկնաբանել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի «շպագատ» դիրքով լուսանկարվելու սերը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15101
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր