Facebook   Twitter
 
«Սևան» ազգային պարկի տարածքների տրամադրման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել

«Սևան» ազգային պարկի տարածքների տրամադրման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել

10 Հունվարի 2019 - 16:16
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Սևան» ազգային պարկի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են կառավարության պաշտոնական կայքէջից:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների և դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատ-ման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,-ասված է որոշման մեջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պոռնկագրական նյութեր տարածած կինը բերման է ենթարկվել
22 Հունվարի 2019 - 16:54
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 15.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված Արմենուհի Խ.-ն, որը ոստիկանության Վայքի բաժնի կողմից 2015թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով:
2019-ի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին
22 Հունվարի 2019 - 16:54
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
22 Հունվարի 2019 - 16:48
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
Երեխային հագցնելն ու կերակրելը ոչ թե դաստիրակություն է, այլ հոգատարություն
22 Հունվարի 2019 - 16:46
30 տարվա ստաժով ընտանեկան հոգեբան Լաբկովսկին պատմում է կարևորագույն բաների մասին, որոնք մենք հաճախ չենք նկատում՝ փորձելով «երեխային մարդ մեծացնել»:
Քրիս Բրաունը ձերբակալվել է խմբակային բռնաբարության կասկածանքով
22 Հունվարի 2019 - 16:41
Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:
Երևանում մեկնարել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
22 Հունվարի 2019 - 16:40
Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
22 Հունվարի 2019 - 16:36
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
Շնուրովը բանաստեղծությամբ ծաղրել է Վոլոչկովայի շպագատները
22 Հունվարի 2019 - 16:34
«Լենինգրադ» հանրահայտ խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը բանաստեղծությամբ մեկնաբանել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի «շպագատ» դիրքով լուսանկարվելու սերը:
Արմավիրում 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գովազդային երկաթե սյանը
22 Հունվարի 2019 - 16:32
Արմավիրի մարզում, այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում 21-ամյա Արմեն Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 01 OX 022 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել է երկաթե գովազդային սյանը եւ մասամբ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16511
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր