Facebook   Twitter
 
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս

10 Հունվարի 2019 - 20:00
Հունվարի 10-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան-Ապարան, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացվում է Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2018 թ. հունիսի 30-ից առ հունվարի 10-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կաթ վերամշակողներն այսուհետ կարող են օգտվել մթերման վարկերից, լիզինգով
18 Մարտի 2019 - 18:30
Մեր նպատակն է հանրապետությունում կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտների զարգացումը...
Տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են. Ջանջուղազյան
18 Մարտի 2019 - 17:27
Մարտի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը:
Դեսպան Սմբատյանի մասնակցությունը ՊրոՎայն գինիների և ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին
18 Մարտի 2019 - 16:54
Մարտի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ներկա գտնվեց ՊրոՎայն (ProWein) գինիների և ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին, որին այս տարի ևս Հայաստանը մասնակցում է առանձին տաղավարով։
Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը. Ameriabank
18 Մարտի 2019 - 16:47
2019թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։
Դոլարը շարունակում է էժանանալ. Դոլարը թանկացել է ավելի քան մեկ դրամով
18 Մարտի 2019 - 16:22
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է 486.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
«Հյուսիս-հարավ»-ի շինարարության ընթացքն արագացնելու նպատակով համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան
18 Մարտի 2019 - 16:07
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է չինական «Սինոհիդրո» շինարարական կազմակերպության ներկայացուցչներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ Պան Ջինրենի գլխավորությամբ։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային մթերքների 2019թ. փետրվար ամսվա գնային ինդեքսը
18 Մարտի 2019 - 14:46
Հռոմ, Իտալիա – Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները փետրվարին աճել են. պարենային մթերքների գնային ինդեքսը կազմել է 167.5 նիշ, ինչը 1.7 տոկոսով բարձր է հունվար ամսվա ցուցանիշից:
Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Տիգրան Ավինյան
18 Մարտի 2019 - 11:55
Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Չինականին ու թուրքականին կփոխարինի հայկականը. «Made in Armenia» ջինսեր՝ Գյումրիից (տեսանյութ)
17 Մարտի 2019 - 23:15
Շուկաները գրաված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: Մեկ ամսից հայկական ջինսերը արդեն վաճառքում կլինեն: «Made in Armenia» գրառումով ջինսերն արտադրվում են Գյումրիում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 814
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն