![]() ՊՆ-ն սահմանել է սպայական կազմի զինծառայողների համար մատչելի և արտոնյալ հիպոթեքային վարկավորման գործընթացը10 Հունվարի 2019 - 23:00
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է սպայական կազմի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման գործընթացը:
«Զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիպոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները»,- նշված է նախագծում:
Մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին օրենքով նախատեսվում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4 հազար գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, ինչի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: «Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ»,- նշված է նախագծում: HayNews.am ![]() 17 Փետրվարի 2019 - 21:46
Փետրվարի 17-ին` ժամը 09:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
![]() 17 Փետրվարի 2019 - 21:43
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի, որը փախել է Հարավային Յուտլանդի մարզի մասնավոր տներից մեկից: Այս մասին ասված է իրավապահ մարմինների Twitter-ի ուղերձում:
![]() 17 Փետրվարի 2019 - 21:41
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:40-ի սահմաններում՝ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, Mercedes մակնիշի 35 ZՏ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրարերթի է ենթարկել հետիոտնի․ հայտնում է Shamshyan.com-ը։
![]() 17 Փետրվարի 2019 - 21:39
YanAir ավիաընկերությունը որոշել է 2019 թվականի մայիսի 20-ից Օդեսա-Երևան չվերթ գործարկել:
![]() 17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
![]() 17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
![]() 17 Փետրվարի 2019 - 20:57
Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
![]() 17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
![]() 17 Փետրվարի 2019 - 20:53
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
|
Լրահոս`
![]()
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել
Միջազգային, Հասարակություն ![]()
Մայիսին Օդեսայից Երևան ուղիղ չվերթ կգործի
Հասարակություն ![]()
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
Միջազգային, Հասարակություն ![]()
Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել
Հասարակություն ![]()
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
Տնտեսություն, Հասարակություն ![]()
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
Միջազգային, Հասարակություն ![]()
Երգչուհի Սոֆի Մխեյանի գեղեցիկ ոճը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն ![]()
Խառը մարտարվեստի մարտիկը հարվածել է մրցակցին, սակայն իր ոտքն է կոտրել
Սպորտ, Հասարակություն ![]()
Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել
Հասարակություն, Քաղաքական ![]()
Հրապարակվել է Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
«Գանձասար-Կապանը» հաղթել է Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի (Տեսանյութ)
Սպորտ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Հռոմի Պապը հրավիրել է գագաթնաժողով եկեղեցում սեռական բնույթի հանցագործությունները քննարկելու համար
Միջազգային, Հասարակություն |