Facebook   Twitter
 
Աշխարհում գրանցվել են հացադուլից մահանալու մի քանի դեպքեր

Աշխարհում գրանցվել են հացադուլից մահանալու մի քանի դեպքեր

11 Հունվարի 2019 - 00:35
2010-ին կուբացի քաղբանտարկյալ Գիլյերմո Ֆարինյասը 134 օր մնաց հացադուլի մեջ պահանջելով ազատ արձակել երկրի հիվանդ քաղբանտարկյալներին: Իշխանությունները նրա պահանջը չկատարեցին, փոխարենը Գիլյերմոն արժանացավ Անդրեյ Սախարովի անվան խաղաղության միջազգային մրցանակին:
218 օր Սպիտակ տան առջեւ հացադուլի նստեց ամերիկացի աստղաֆիզիկոս Չալզ Հայդերը: Նա նախագահ Ռեյգանից պահանջում էր դադարեցնել սպառազինությունների մրցավազքը: Հետագայում նրա որդին խոստովանեց, որ հայրը մեկ օր անգամ չի սովել:

Հայաստանում հացադուլներն աշխուժացան 1988-ից, երբ «Նաիրիտի» փակման պահանջով բողոքի ծայրահեղ ձեւն ընտրեց Խաչիկ Ստամբոլցյանը։

2007-ին ԱԺ ընտրություններից հետո ԿԸՀ-ի դիմաց հացադուլի նստեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։ Հացադուլի 5 օրերին նա պահանջում էր չեղյալ համարել 11-րդ ընտրատարածքի ընտրությունների արդյունքները։ Սերժ Սարգսյանի հետ զրուցելուց հետո հացադուլը դադարեցրեց։

2008-ին հացադուլների շղթա սկսվեց քաղբանտարկյալների շրջանում։ Պետրոս Մակեյանը բողոքում էր, որ իշխանությունը չի կատարում քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին ԵԽԽՎ-ի պահանջը։

Շանթ Հարությունյանը հացից հրաժարվեց իրեն քաղբանտարկյալ ճանաչելու պահանջով։ Նրանց պահանջները չբավարարվեցին։

2010-ից հետո հացադուլները հաճախակիացան նաեւ կալանավորների շրջանում։ Նրանք արդարություն էին պահանջում։ Անկախ պահանջից իշխանությունը սովորաբար դրանք չի բավարարում: Կալանավորներն ավելի հաճախ նաեւ կարում են իրենց բերանը։

2011-ին իշխանությունների հրաժարականի պահանջով 31-օրյա հացադուլի մեջ մնաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանի պահանջը չբավարարվեց:

2013թ.-ի հունվարի 21-ին հացադուլի նստեց նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը, որը ԿԸՀ-ից պահանջում էր չեղյալ համարել Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու գրանցելու որոշումը: ԿԸՀ-ն արդեն մերժել է հացադուլավորին:

2017թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի «հակասահմանադրական գործողությունների դեմ», հացադուլի մասին հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

2018թ.-ի ապրիլի 9-ից «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն հացադուլ սկսեց։ Այդ օրը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ուստի նա իր հացադուլով փորձելու է ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին և ժողովրդին՝ դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։

Հիշեցնենք, որ Հարությունյանը 2013-ին էլ է մեկօրյա հացադուլ արել, որից հետո հանել է նախագահի իր թեկնածությունը:

Ի դեպ, աշխարհում գրանցվել են հացադուլից մահանալու մի քանի դեպքեր: Դրանցից մեկը՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ հացադուլի 73-րդ օրը բանտում մահացավ Իռլանդական հանրապետական բանակի անդամը: Նա անկախություն էր ուզում Հյուսիսային Իռլանդիայի համար:

Հայկական քաղաքական հացադուլի պատմությունը մահացու դեպքեր չի գրանցել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եվրահանձնաժողովը Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է
22 Հունվարի 2019 - 16:59
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի համար Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է: Այս մասին ասվում է երեքշաբթի Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2019-ի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին
22 Հունվարի 2019 - 16:54
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
22 Հունվարի 2019 - 16:48
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
Երեխային հագցնելն ու կերակրելը ոչ թե դաստիրակություն է, այլ հոգատարություն
22 Հունվարի 2019 - 16:46
30 տարվա ստաժով ընտանեկան հոգեբան Լաբկովսկին պատմում է կարևորագույն բաների մասին, որոնք մենք հաճախ չենք նկատում՝ փորձելով «երեխային մարդ մեծացնել»:
Քրիս Բրաունը ձերբակալվել է խմբակային բռնաբարության կասկածանքով
22 Հունվարի 2019 - 16:41
Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:
Երևանում մեկնարել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
22 Հունվարի 2019 - 16:40
Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
22 Հունվարի 2019 - 16:36
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
Շնուրովը բանաստեղծությամբ ծաղրել է Վոլոչկովայի շպագատները
22 Հունվարի 2019 - 16:34
«Լենինգրադ» հանրահայտ խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը բանաստեղծությամբ մեկնաբանել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի «շպագատ» դիրքով լուսանկարվելու սերը:
Արմավիրում 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գովազդային երկաթե սյանը
22 Հունվարի 2019 - 16:32
Արմավիրի մարզում, այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում 21-ամյա Արմեն Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 01 OX 022 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել է երկաթե գովազդային սյանը եւ մասամբ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16464
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր