Facebook   Twitter
 
Թենիսի պայմանավորված մրցախաղեր կազմակերպելու կասկածանքով Իսպանիայում հայերի են ձերբակալել (Տեսանյութ)

Թենիսի պայմանավորված մրցախաղեր կազմակերպելու կասկածանքով Իսպանիայում հայերի են ձերբակալել (Տեսանյութ)

11 Հունվարի 2019 - 11:15
Թենիսի պայմանավորված մրցախաղեր կազմակերպելու գործով Իսպանիայում 83 մարդ է ձերբակալվել։ Նրանցից 23–ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են։
Հանցախմբում նաև հայեր կան, հաղորդում է Еuropol–ը։ Մարզիկներից մեկն անգամ մասնակցել է 2018-ի ԱՄՆ-ի բաց առաջնությանը:

Ցանկալի արդյունք ստանալու համար կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ մարզիկներին: Իսկ հանդիպումների արդյունքների համար հազարավոր մարդիկ խաղադրույքներ են կատարել:

Հատուկ գործողությունների արդյունքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առգրավել է 167 հազար եվրո, զենք, 50 էլեկտրոնային սարք, բանկային քարտեր, շքեղ ավտոմեքենաներ, գործի հետ կապված փաստաթղթեր։ Սառեցվել է 42 բանկային հաշիվ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆրանսիայում մահացել է Փարիզի կոմս, արքայազն Հենրին
21 Հունվարի 2019 - 22:55
Ֆրանսիայում 85 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի դուքս, Փարիզի կոմս, արքայազն Հենրի Օռլեանցին, այս մասին հաղորդում է Figaro պարբերականը:
Իրաքի հյուսիսում թուրքական օդուժը գործողություն է իրականացրել
21 Հունվարի 2019 - 22:32
Թուրքական ԶՈւ-ի օդուժը գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում՝ թիրախավորելով «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դիրքերը, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Բուքմեյքերական գրասենյակներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. ՔԿ
21 Հունվարի 2019 - 22:25
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Սառա Ջեսիկա Փարքերի ակնարկը՝ հայտնի հերոսուհու վերադարձի մասին
21 Հունվարի 2019 - 22:14
53-ամյա դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերն ակնարկել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հայտնի կերպարի վերադարձի մասին, որը նրան մեծ հռչակ էր բերել։
Կերչի նեղուցում երկու նավի վրա բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի
21 Հունվարի 2019 - 22:09
Կերչի նեղուցում երկու նավի վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ, այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը:
Բահրեյնի ստորջրյա նոր այգու հիմնական ցուցանմուշը կդառնա Բոինգ-747-ը
21 Հունվարի 2019 - 21:57
Արաբական ամենափոքր երկրում՝ Բահրեյնում, 100 000 ք/մ մակերեսով թեմատիկ այգի կբացվի։ Ցուցանմուշների հիմք կդառնա Boeing 747 խորտակված ինքնաթիռը, որի երկարությունը 70 մետր է։
Ազատության-Զարյան փողոցների խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 5 անձ
21 Հունվարի 2019 - 21:53
Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ձերբակալվել է:
ՊԵԿ-ը դարձյալ պարտվել է դատարանում. 5 մլն դրամը վերադարձվել է առողջարանին
21 Հունվարի 2019 - 21:41
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի բողոքն ընդդեմ «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ–ի և անփոփոխ թողել ՀՀ վարչական դատարանի դեռևս 2017 թ. մարտի 13-ին կայացրած վճիռը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17372
 
Լրահոս`
 
 
Ինչպես է երգչուհի Պոլինա Գագարինան փրկվել «շնաձկան» հարձակումից (Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր