Facebook   Twitter
 
2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի եւ, բնականաբար, խորհրդարանի համար. Բաբլոյան

2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի եւ, բնականաբար, խորհրդարանի համար. Բաբլոյան

11 Հունվարի 2019 - 15:03
2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի եւ, բնականաբար, խորհրդարանի համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ավանդույթի համաձայն՝ սկսվող տարվա առաջին օրերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դարձյալ հյուրընկալում է ձեզ, որպեսզի ամփոփենք անցած տարվա ընթացքում մեր համատեղ աշխատանքի արդյունքները եւ անդրադառնանք հետագա անելիքներին:

2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի եւ, բնականաբար, խորհրդարանի համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` իրադարձությունների օպերատիվ եւ անկողմնակալ լուսաբանման համար: Համոզված եմ, որ մեր հասարակության լիարժեք տեղեկացվածության շնորհիվ էր նաեւ, որ խուսափեցինք իրավիճակի հետագա շիկացումից եւ կարողացանք խնդիրները տեղափոխել խորհրդարանական քննարկումների դաշտ, այս պատերի ներսում գտնել երկխոսության ու ճիշտ լուծումների ճանապարհը»,-ընդգծել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքները բարձր մակարդակով լուսաբանելու համար:

«Հաճախ մատնացույց անելով հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ՝ դուք ասես դարձաք մեր օգնականներն ու խորհրդատուները: Այդպիսին է լրագրողների կոչումը` ճիշտ ըմբռնել պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առկա երեւույթները, նրանց զարգացման միտումները եւ կատարել վաղ ազդարարման յուրօրինակ համակարգի դեր:

Կես կատակ, կես լուրջ, բայց մի անձնական դիտարկում կատարեմ: Մասնագիտության բերումով բժիշկներն ու լրագրողներն ասես կոլեգաներ լինեն: Բժշկության հիմնական սկզբունքներից մեկը հետեւյալն է՝ ախտորոշել, հետո միայն միջամտել, քանի որ առանց ճիշտ ախտորոշման, կունենանք ավելորդ, գուցե վնասակար միջամտություն: Ցանկանում եմ, որ այս սկզբունքն անդավաճան կերպով կիրառեք նաեւ լրագրության մեջ:

Բոլորիդ մաղթում եմ, որ 2019 թվականի ընթացքում նույնպիսի պրոֆեսիոնալիզմով համագործակցեք նաեւ նորընտիր խորհրդարանի հետ»,-ասել է Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը գնահատանքի խոսք է ուղղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմին ու հատկապես Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներին՝ նշելով, որ չնայած վեցերորդ գումարման Ազգային ժողովի կարճատեւ գործունեությանը՝ այդ ընթացքում հաջողվել է խորհրդարանում լրագրողների համար աշխատանքային լավագույն պայմաններ ապահովվել: Նա հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանը կշարունակի այդ գործընթացը:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 11-ին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 11-ին հյուրընկալել էր օրենսդիր մարմնում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, խաղաղություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ
22 Մարտի 2019 - 00:01
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
21 Մարտի 2019 - 23:55
Մարտի 21-ին, ժամը 11:31-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը. մամուլի քարտուղար
21 Մարտի 2019 - 23:48
Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը:
Քայլի Ջենները համացանցի օգտատերերին ցնցել է սկանդալային կերպարով
21 Մարտի 2019 - 23:38
21-ամյա Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է սկանդալային կերպարում։
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են «բաց հասանելիությամբ»
21 Մարտի 2019 - 23:36
Սոցցանցի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են բաց հասանելիությամբ՝ առանց կոդավորման:
Համբերությունը հատեց․ Մարատ Բաշարովի կինը բաժանվել է եւ վերցրել երեխային
21 Մարտի 2019 - 23:31
Մարատ Բաշարովն ու նրա կինը՝ Ելիզավետա Շեւիրկովան, բուռն եւ հրապարակային պարզաբանումներից հետո վերջապես հանգեցին իրենց հարաբերությունների տրամաբանական ավարտին։
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է
21 Մարտի 2019 - 23:23
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:
19-ամյա աղջիկը 23 միլիոն է վաստակել չինացի երեխաների համար անուններ ընտրելով
21 Մարտի 2019 - 23:19
Անգլիայի բնակչուհի 19-ամյա Բո Ջեսափը մի ամբողջ կարողություն է վաստակել գաղափարի շնորհիվ, որը մտահղացել է Չինաստան կատարած ուղևորության ժամանակ:
Աղմուկ՝ Հարավային Կորեայում․ հյուրանոցներում ապրողներին գաղտնի հետեւել են համացանցում
21 Մարտի 2019 - 23:12
Հարավային Կորեայի տարբեր հյուրանոցների ավելի քան 1500 ապրողներ զոհ են դարձել չարագործներին, որոնք նկարահանել են նրանց թաքնված տեսախցիկներով եւ իրական ժամանակում հեռարձակել են համացանցում՝ հայտնում է BBC-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15613
 
Լրահոս`