Facebook   Twitter
 
ԵՊՀ ռեկտորի ամպագորգոռ եւ մանիպուլիացիոն հայտարարություններն իրավիճակը չեն փոխում. Դավիթ Սանասարյան

ԵՊՀ ռեկտորի ամպագորգոռ եւ մանիպուլիացիոն հայտարարություններն իրավիճակը չեն փոխում. Դավիթ Սանասարյան

11 Հունվարի 2019 - 15:34
Հայաստանի պետական ​​վերահսկողական ծառայությունն իր տեսակետն է ներկայացրել Երեւանի պետական ​​համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արել է ամանորյա տոների նախօրեին:
Հունվարի 11-ի մամլո ասուլիսում Ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հավաստիացրել է, որ ԵՊՀ ռեկտորի ամպագորգոռ եւ մանիպուլիացիոն հայտարարություններն իրավիճակը չեն փոխում. «Ես խորհուրդ չեմ տալիս ներկա եւ անցյալ պաշտոնյաներին հետեւել իր օրինակին եւ խոսել քաղաքական հետապնդման մասին: Սիմոնյանը կարծում է, որ հարցը վերաբերում է ՀՀԿ-ին իր անդամակցությանը: Անկախ նրանից, թե ով ինչ կուսակցություն է ներկայացնում, ՀՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը» կամ այլ կուսակցություններ, բոլորը պատասխան կտան օրենքով», - ասել է Սանասարյանը: Նրա խոսքերով, ԵՊՀ- ում ուսումնասիրվել են 2,5 միլիարդ դոլարի գնումները. ուսումնասիրվել է ծախսային մասը, եկամտի մասից՝ միայն վարձակալության մասով:

Ավելի մանրամասնորեն հարցը ներկայացրել է Սոցիալական ոլորտի վերահսկման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանը։ Ապացույցները հրապարակվում են բացառապես ԵՊՀ ռեկտորի հայտարարություններին ի պատասխան եւ առանց մանրամասների եւ անունների տրամադրման` հաշվի առնելով առեւտրային եւ այլ գաղտնիքներ, նշել է վարչության պետի պաշտոնակատարը։

Սիմոնյանի կողմից արձանագրված փաստերից մեկը շինարարական աշխատանքների անցկացման մրցույթն է: Ադյանի խոսքերով, հետազոտության արդյունքում պարզվել է, որ մրցույթին մասնակցել են ընկերություններ: Նրանցից 8-ը համեմատաբար ցածր գնով նախահաշիվներ են ներկայացրել, դրանցից մեկը` ավելի բարձր գնով: Չգիտես ինչու հաղթող է ճանաչվել հենց այս ընկերությունը: Միեւնույն ժամանակ պարզվել է, որ այլ ընկերություններից հրաժարվելու մասին որոշումն անհիմն է եղել: Պարզվել է նաեւ, որ հաղթող ընկերությունն իրականում ստեղծվել է հատուկ ԵՊՀ -ի համար աշխատելու նպատակով: Բացահայտված են փաստեր, որոնք խոսում են գերշահույթի եւ հավելումների մասին: «Արամ Սիմոնյանը ստում է եւ ապատեղեկատվություն տարածում: Հաղթող է ճանաչվել այն ընկերությունը, որը չէր կարող հաղթել», - նշել է Ադյանը:

Նրա խոսքերով, երկու ամիս հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պայմանագրի արժեքը մեծանում է: Դա հիմնավորվում էր պայմանագրի դրույթով, սակայն դա հակասում է կառավարության առկա որոշմանը, համաձայն որի, նման դրույթներ կարող են կիրառվել ավելի քան երեք տարի աշխատող պայմանագրերի նկատմամբ: Բացի դրանից, Ադյանը նշել է, որ 45 անվտանգության աշխատակիցներից ոչ մեկը որակավորում չի ունեցել՝ թեեւ դա նախատեսված է օրենքով: .

Շինությունների մաքրման ծառայություններ մատուցելու պայմանագրերում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Այսպես, շենքի տարածքը նշված է ավելի քան 3 անգամ մեծ, քան իրականում է: Ներկայացվել են այլ ուռճացված տեխնիկական տվյալներ: «Դա արվել է նրա համար, որ մրցույթին մասնակցող ընկերությունները ներկայացնեն չափից ավելի մեծ տվյալներ: Եվ իրավիճակը դարձյալ կրկնվում է` երկու ամիս անց ավելացել է ծառայությունների արժեքը», - ասել է Ադյանը: Այս ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 տարվա համար ծախսերը 52 միլիոնով գերազանցում են պահանջվածին:

Ըստ Դավիթ Սանասարյանի, ոչ մի ուսումնասիրություն չի իրականացվել Իջեւանում՝ ԵՊՀ հանգստյան տներում: «Եթե ստուգումներն ամբողջ ծավալով անցկացնենք, մենք այլ հաստատություններին անցնելու ժամանակ չենք ունենա: Մեզ համար կարեւոր էր պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում ԵՊՀ- ում: Մենք կասկածի տակ չենք դնում ԵՊՀ–ի հեղինակությունը, այլ ասում ենք, որ մենք թույլ չենք տա անհիմն կերպով վերցնել թեկուզ եւ մեկ լումա: ԵՊՀ-ի ներկա ու նախկին ուսանողները հասկանում են, թե ինչի մասին է խոսքը», - ընդգծել է Սանասարյանը` հավաստիացնելով, որ գործը կգնա դատարան:

Այժմ ստուգումներ են կատարվում Բժշկական համալսարանում: Պարզվում է, ուսումնական հաստատություններում ստուգումներ է իրականացնում հատուկ վարչությունը: «Կրթության որակը մեզ համար կարեւոր է», - նշել է Սանասարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
22 Հունվարի 2019 - 16:26
«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին․․․»

Առնո Բաբաջանյան
Փաշինյանը եւ ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները
22 Հունվարի 2019 - 16:24
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ:
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 22-ի դրությամբ
22 Հունվարի 2019 - 16:20
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 485.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Ինքնաթիռը ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների պատճառով փոխել Է երթուղին
22 Հունվարի 2019 - 16:19
«Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել Է երթուղին, հունվարի 22-ին վայրԷջք Է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում: Այդ մասին վկայում են Flightradar24.com ավիացիոն պարտալի տվյալները:
Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար ձյան առատ տեղումների պատճառով
22 Հունվարի 2019 - 16:15
Էյֆելյան աշտարակի մուտքն այցելուների համար փակվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով, հաղորդվել է Twitter-ում:
Դավիթ-Բեկի փողոցում կողաշրջված մեքենայից դուրս են բերվել արգելափակված քաղաքացիները
22 Հունվարի 2019 - 16:09
Հունվարի 22-ին՝ ժամը 12:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 89/12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ և ԿԺԴՀ հետախուզությունները հաղորդակցվել են 10 տարի
22 Հունվարի 2019 - 16:00
ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները առնվազն 10 տարի հաղորդակցման ուղիներ են պահպանել Հյուսիսային Կորեայի հետախուզության գործընկերների հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Երևան–Կենտրոն» ՔԿՀ. Ուղիղ
22 Հունվարի 2019 - 15:58
Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի։ Նման որոշում է այսօր կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյան՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14780
 
Լրահոս`
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրաշարժ Տաջիկստանում
Միջազգային, Հասարակություն