Facebook   Twitter
 
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում. Փոմպեո

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում. Փոմպեո

11 Հունվարի 2019 - 17:02
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը փետրվարի 13-14-ին Մերձավոր Արեւելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում։
«Մենք տասնյակ երկրների կհավաքենք ամբողջ աշխարհից: Բոլոր երկրները կհավաքվեն, որպեսզի կենտրոնանան Մերձավոր Արեւելքում կայունության հաստատման, այստեղ, այս տարածաշրջանում խաղաղության, ազատության եւ անվտանգության վրա, եւ դա կարեւոր հարց է ներառում՝ կարող ենք մենք արդյոք համոզվել, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չի գործում տարածաշրջանի վրա»,-հայտարարել է Փոմպեոն:

Նա հավելել է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Ասիայի, Աֆրիկայի. Արեւմտյան կիսագնդի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանում կպատժեն պետությանը վիրավորելու համար
18 Մարտի 2019 - 20:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վարչական պատասխանատվություն է սահմանում հասարակությանը, պետությանը, պետական խորհրդանիշներին վիրավորող տեղեկատվության տարածման համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին
18 Մարտի 2019 - 20:29
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը:
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
18 Մարտի 2019 - 20:21
Ընթացիկ տարում հացի արժեքի աճն ակնկալվում է 5-6 տոկոսի մակարդակում: Այս մասին հայտարարել է ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան:
ՀԱՀ-ում նախագահը գնացք է նստել՝ ցանկանալով «ավելի մոտ գտնվել ժողովրդին» և 4 ժամ ուշացել է
18 Մարտի 2019 - 20:12
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ցանկանալով «ավելի մոտ գտնվել ժողովրդին», գնացք է նստել, որը, սակայն, ուշացումով է տեղ հասել, և նա ստիպված է եղել մյուս ուղևորների հետ 4 ժամ մնալ կանգնած գնացքի վագոնում։
Էրդողանը խոստացել է թույլ չտալ, որպեսզի Ստամբուլը վերածվի Կոստանդնուպոլսի
18 Մարտի 2019 - 19:55
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա Ստամբուլին վերածվել Կոստանդնուպոլսի, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նիդեռլանդներում հրաձգության հետևանքով զոհերի թիվը 3-ի է հասել, կասկածյալը թուրք է
18 Մարտի 2019 - 19:54
Այսօր Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, գրում է The Telegraph-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի և բազմաթիվ վիրավորների մասին։
ԵՄ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում Թերեզա Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյալ
18 Մարտի 2019 - 19:52
ԵՄ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում վարչապետ Թերեզա Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյալ, տեղեկացնում է AP-ը։
Սահակաշվիլին հեռանում է ՄԱՇ-ի ղեկավարի պաշտոնից
18 Մարտի 2019 - 19:33
«Միասնական ազգային շարժմանն» անհրաժեշտ է ղեկավար, որը տեղում կլինի, դրոշ կբարձրացնի ձեզ հետ՝ Facebook-ի իր էջից տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Առայժմ վաղ է խոսել, թե Փհենյանը պատրաստվում է հրթիռ արձակել. Հարավային Կորեայի պաշտպանության նախարար
18 Մարտի 2019 - 19:19
Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե Հյուսիսային Կորեայի վերջին ժամանակների գործունեությունը հրթիռային որոշ օբյեկտներում հրթիռի արձակման նախապատրաստություն է։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չոն Կյոնդուն խորհրդարանական լսումների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4584
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն