Facebook   Twitter
 
Բոլթոն. ԱՄՆ–ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քրդերի անվտանգության ապահովման հարցով

Բոլթոն. ԱՄՆ–ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քրդերի անվտանգության ապահովման հարցով

11 Հունվարի 2019 - 20:47
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հնարավոր է համարել Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացումը՝ Սիրիայում քրդական ուժերի անվտանգությունն ապահովելու հարցով:
Այս մասին նա հայտարարել է լրագրող Հյու Հյուիտուին տված հարցազրույցում, որը հրապարակվել է իր կայքում, հաղորդում է ТАСС - ը:

«Քրդերը շատ բարդ իրավիճակում են գտնվում, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ խոսելուց հետո, կարծում է, որ քրդերն են մեր դաշնակիցները, եւ մենք պետք է համոզված լինենք, որ նրանք չեն տուժի: Հենց այդ հարցով ենք մենք բանակցում Թուրքիայի հետ: Անհրաժեշտության դեպքում, մենք այդ մասին կխոսենք Ռուսաստանի հետ», - ասել է նա՝ պատասխանելով խնդրանքին՝ մեկնաբանել քրդերի եւ Դամասկոսի միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին Ռուսաստանի հայտարարությունը: «Իհարկե, Ռուսաստանին շատ դուր կգա նման իրավիճակը», - ավելացրել է նա՝ նկատի ունենալով Դամասկոսի վերահսկողությունը քրդական տարածքների նկատմամբ:

Ուրբաթ օրը Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան հայտարարել է, որ քրդերի բնակեցված տարածքների նկատմամբ սիրիական իշխանությունների վերահսկողության վերականգնումը կխթանի հարեւան երկրների անվտանգությունը: Նա ընդգծել է քրդերի եւ Դամասկոսի միջեւ երկխոսության կարեւորությունը:

Անցյալ շաբաթ Բոլթոնը Իսրայել կատարած այցի ժամանակ (Թուրքիա կատարելիք այցի նախօրեին) ասել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից պետք է տեղի ունենա այն հաշվարկով, որ երաշխավորվելու է նրանց անվտանգությունը, ովքեր կռվել են ԱՄՆ-ի հետ ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պատերազմում: Դա ենթադրում է, մասնավորապես, «Դեմոկրատական ​​Սիրիայի ուժեր» կոալիցիան, որի միջուկը «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումներն են։

Անկարայում խստորեն են արձագանքել Բոլթոնի խոսքերին: Էրդողանը լուրջ սխալ է որակել ԱՄՆ–ի պահանջները՝ ապահովել Սիրիայում քրդերի անվտանգությունը: Նա հայտարարել է, որ Թուրքիան Բոլթոնի Անկարա այցից հետո կարող է ցանկացած պահի գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արգենտինայում 220 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
18 Ապրիլի 2019 - 20:33
Արգենտինայի «Իսչիգուալաստո» բնության հատուկ պահպանվող տարածքում հնագետները շուրջ 220 մլն տարվա հնության դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:
Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի հնագույն մոլեկուլը
18 Ապրիլի 2019 - 16:53
Ամերիկացի և գերմանացի գիտնականներից բաղկացած թիմը հայտնաբերել է տիեզերքում մոլեկուլի հնագույն տեսակը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը դրական լիցքավորված հելիումի հիդրիդի մասին է:
Կրասնոյարսկում քամին տապալել է բետոնե սյուները (Տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 16:13
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում ուժեղ քամին տապալել է երկու բետոնե սյուները, որոնք ընկել են բանուկ փողոցի վրա, գրում է РИА Новости-ն:
Վեոլիա Ջրի տնօրինությունը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
18 Ապրիլի 2019 - 15:58
Վեոլիա Ջուր ընկերության տնօրինությունը որոշել է 10 հազար եվրո հատկացնել տաճարի վերականգնմանը, այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Վնուկովոյում օդանավ է այրվել
18 Ապրիլի 2019 - 15:34
Մոսկվա-Մախաչկալա ուղևորափոխադրող օդանավերից մեկը Վնուկովոյի օդանավակայանում բռնկվել է: Այն թռիչքի էր նախապատրաստվում:
Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման աշխատանքների ընթացքում այցելուների համար բաց կմնա
18 Ապրիլի 2019 - 15:25
Փարիզի Աստվածամոր տաճարը, որում օրերս խոշոր հրդեհ էր բռնկվել, վերանորոգման և վերակառուցման աշխատանքների 5 տարվա ընթացքում չի փակվի, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը BFMTV հեռուստաընկերության եթերում:
Նորզելանդացի նախկին պաշտոնյան դեսպանատան զուգարանում գործընկերներին նկարահանելու համար գաղտնի տեսախցիկ է տեղադրել
18 Ապրիլի 2019 - 15:19
Նոր Զելանդիայի նախկին ռազմական կցորդ Ալֆրեդ Քիթինգն այսօր Օքլենդի շրջանային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Վաշինգտոնում երկրի դեսպանատան զուգարանում գործընկերներին նկարահանելու նպատակով գաղտնի տեսախցիկ տեղադրելու համար, գրում է stuff.co.nz-ն:
Չինացին 15 կիլոգրամանոց ուռուցքով ապրել է 30 տարի
18 Ապրիլի 2019 - 14:54
Չինաստանում բժիշկները հիվանդի մեջքից 14․9 կգ-ոց անոմալ մեծ ուռուցք են հեռացրել, հայտնում է Daily Mail-ը:
Ռուսաստանն արգելել է նավթի արտահանումն Ուկրաինա
18 Ապրիլի 2019 - 14:37
Ռուսաստանը դեպի Ուկրաինա նավթի և նավթամթերքի արտահանման արգելք է սահմանել, գրում է meduza.io-ն՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղումով: Այս մասին ՌԴ վարչապետը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4707
 
Լրահոս`