Facebook   Twitter
 
Փաստաբանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել

Փաստաբանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել

11 Հունվարի 2019 - 23:18
«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել Դատավարների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։


Նշենք, որ նույն դատավորը քննում է նաև Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշման դեմ ներկայացրած բողոքը։

NEWS.am–ի հետ զրույցում Միհրան Պողոսյանը նշեց, որ Արտուշ Գաբրիելյանն իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը քննարկելիս որևէ գործողություն չի կատարել պաշտպանական կողմին ծանուցելու համար։

Ավելի վաղ Վահագն Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել էր, որ դատարանը գաղտագողի որոշում է կայացրել երկրորդ անգամ իրեն կալանավորելու։ Նրա խոսքով՝ առանց պաշտպանական կողմի մասնակցության խափանաման միջոցի հարց քննարկելը պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտում է։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2–ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
 
Նմանատիպ նորություններ
Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
22 Հունվարի 2019 - 16:48
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
Երեխային հագցնելն ու կերակրելը ոչ թե դաստիրակություն է, այլ հոգատարություն
22 Հունվարի 2019 - 16:46
30 տարվա ստաժով ընտանեկան հոգեբան Լաբկովսկին պատմում է կարևորագույն բաների մասին, որոնք մենք հաճախ չենք նկատում՝ փորձելով «երեխային մարդ մեծացնել»:
Քրիս Բրաունը ձերբակալվել է խմբակային բռնաբարության կասկածանքով
22 Հունվարի 2019 - 16:41
Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:
Երևանում մեկնարել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
22 Հունվարի 2019 - 16:40
Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
22 Հունվարի 2019 - 16:36
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
Շնուրովը բանաստեղծությամբ ծաղրել է Վոլոչկովայի շպագատները
22 Հունվարի 2019 - 16:34
«Լենինգրադ» հանրահայտ խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը բանաստեղծությամբ մեկնաբանել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի «շպագատ» դիրքով լուսանկարվելու սերը:
Արմավիրում 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գովազդային երկաթե սյանը
22 Հունվարի 2019 - 16:32
Արմավիրի մարզում, այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում 21-ամյա Արմեն Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 01 OX 022 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել է երկաթե գովազդային սյանը եւ մասամբ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում։
Թող նախ Թուրքիան վերադարձնի այն հայերի գույքը, որոնց սպանել է․ Սեմյոն Բաղդասարով
22 Հունվարի 2019 - 16:31
«РУСАРМИНФО»-ի հետ զրույցում մեկնաբանելով Եվրամիության աջակցությամբ հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված որոշ ծրագրերի ակտիվացումը, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն ու երկու ժողովուրդների միջև երկխոսության ստեղծումն անհնարին է, քանի դեռ պաշտոնական Անկարան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
22 Հունվարի 2019 - 16:26
«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին․․․»

Առնո Բաբաջանյան
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14781
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր