Facebook   Twitter
 
Դիրքորոշում ՀՀ մշակույթի նախարարության վերակազմավորման շուրջ

Դիրքորոշում ՀՀ մշակույթի նախարարության վերակազմավորման շուրջ

12 Հունվարի 2019 - 11:47
ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի անդամները ՀՀ ԱԺ-ի հունվարի 14-ի նիստից առաջ իրենց փորձում են իրենց դիրքորոշումն արտահայտել Մշակույթի նախարարության կարգավիճակի փոփոխության շուրջ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծում նախատեսվում է ՀՀ մշակույթի նախարարությունը վերակազմակերպել՝ միացնելով Կրթության և գիտության նախարարությանը:

Հանրային և մասնագիտական տարբեր քննարկումներում մեկ անգամ չէ, որ սույն դիրքորոշման հեղինակները բարձրաձայնել են ՀՀ մշակութային քաղաքականության խնդիրներն ու մատնանշել ոլորտի կառավարչական անարդյունավետության մասին:

Սակայն, ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունների ներկայացված նախագիծը, կարծում ենք, որ այն բավարար հիմնավորված ու փաստարկված չէ: Անգամ նախագծի հիմնավորման մեջ չի բերվում որևէ փաստացի գնահատական, թե ինչո՞վ և ինչպե՞ս է ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպումը նպաստելու «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը», ինչպես «հիմնավորվում է» նախագծում: Որևէ կերպ չի արձանագրվել և հիմնավորվել ՀՀ մշակույթի նախարարության կողմից ցայսօր իրականացված իրավական և գործնական կառավարման ճգնաժամը կամ անարդյունավետությունը, եթե այդպիսին կա, գործառույթների իրականացման փաստացի փոփոխությունը, իրավական/օրենսդրական և մշակույթի ոլորտի տարբեր մակարդակների կառավարման միջև կապը:

Անհասկանալի է մնում, թե միասնական մշակութային քաղաքականության տեսլականի պայմաններում ինչպե՞ս է հիմնավորվում հուշարձանների, այդ թվում պատմական և հնագիտական, պահպանությունը մշակութային քաղաքականության համատեքստից կտրելը և քաղաքաշինության կոմիտեի լիազորություն համարելը: Արդյո՞ք այստեղ չկա շահերի բախում. այն գերատեսչությունը, որը նախևառաջ կոչված է կարգավորել քաղաքաշինական խնդիրները, հանդես է գալու որպես հուշարձանների պաշտպան, ինչը կարծում ենք, պարունակում է բազմաթիվ համակարգային ռիսկեր:

Նախընթաց քաղաքականությունների փորձը ցույց է տալիս, որ հապճեպ, առանց պատշաճ փորձագիտական և մասնագիտական համայնքների հետ քննարկման իրականացված փոփոխությունները լրացուցիչ արգելակում կամ դանդաղեցնում են մշակութային քաղաքականության բարեփոխման հնարավորությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մշակույթը իր լայն ընդգրկմամբ երկրի զարգացման, աշխարհում սեփական տեղի, դերի, առաքելության քննարկման և զարգացման հնարավորություն է, որը պետք է խթանվի ազգային, հասարակական և համայնքային մշակութային ժառանգության կարևորման, շարունակականության և ստեղծագործականության վրա հիմնված մշակութային բովանդակային և իրատեսական քաղաքականության միջոցով:

Թեպետ պաշտոնական տեսակետներում հնչեցվում է, որ այս գործընթացն այլևս անշրջելի է, առաջարկում ենք առժամանակ առկախել/չեղարկել ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպման որոշումը: Հաշվի առնելով որոշմանն առնչվող հարցերի հանդեպ հանրային զգայունությունը, շահառուների շրջանակը, կարծում ենք, որ որոշման նախագծի մշակման ընթացքում

դրսևորվել է շտապողականություն,

չի ապահովվել բավարար մասնակցայնության իրատեսական հնարավորություն նախարարության աշխատակիցների, անգամ ոլորտի պաշտոնյաների և փորձագիտական շրջանակների ներգրավվածության համար,

հրապարակայնությունն ու գործընթացի թափանցիկությունը բավարար հիմնավորված չեն եղել,

հիմնավորված առաջարկ կամ ծրագիր չկա, որը ցույց կտա նախարարության վերակազմակերպպման հետևանքով մշակույթի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացումը,

անտեսվել է բովանդակային բարեփոխումների միջոցով համակարգի առողջացման հնարավորությունը՝ նախապատվությունը տալով կառավարչական վերակազմակերպման ձևին:

Առաջարկում ենք

իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության գործունեության փորձագիտական գնահատում կամ հանրայնացնել այն արդյունքները, որոնք հիմք են ծառայել վերակազմակերպման, կառավարչական առկա անարդյունավետությունը գնահատելու կամ արդյունավետության բարձրացումը բովանդակային ձևով հիմնավորելու համար:

նախաձեռնել փորձագիտական խմբերի քննարկումներ՝ մշակութային քաղաքականության համակարգային, բովանդակային և կառավարչական խնդիրները գնահատելու և ըստ այդմ՝ առաջնահերթություններ որոշելու համար:

ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի անդամներ

Ռուզաննա Ծատուրյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող, Ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նախագահ

Հրանուշ Խառատյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, առաջատար գիտաշխատող

Արսեն Գրիգորյան, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոն ՀԿ նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ

Թամար Հայրապետյան, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող

Խաչիկ Հարությունյան, բանասիրական գիտությունների թեկնածու, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի ավագ գիտաշխատող

Գայանե Շագոյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, առաջատար գիտաշխատող

Հարություն Մարության, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գլխավոր գիտաշխատող

Տաթևիկ Շախկուլյան, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ գիտական բաժնի ղեկավար

Նաիրա Կիլիչյան, պատմական գիտությունների թեկնածու, Ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի քարտուղար

Կարինե Բազեյան, պատմական գիտությունների թեկնածու, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ գիտահետազոտական բաժնի վարիչ

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կատուների մասին վիրուսային տեսանյութը գրավել է ամերիկյան կինեմատոգրաֆիան (Տեսանյութ)
18 Մարտի 2019 - 21:16
Ամերիկյան կինոթատրոններում սկսել են ցուցադրել 39-ամյա ռեժիսոր Ուիլ Բրեյդենի՝ կատուների մասին համացանցային վիրուսային հոլովակների հիմքով նկարահանած ֆիլմը՝ գրում է regnum.ru -ը։
Արման Թաթոյանն այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն. վերջինս ցանկություն է հայտնել կապվել իր ընտանիքի հետ
18 Մարտի 2019 - 21:14
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Արարատ Միրզոյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը
18 Մարտի 2019 - 20:47
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 18-ի առավոտյան հանդիպում է ունեցել Բեռլինի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի և անդամների հետ։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը
18 Մարտի 2019 - 20:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա:
Գագարինավանում մարտի 19-ին ջուր չի լինի
18 Մարտի 2019 - 20:34
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 19-ին ժամը 08.30-14.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարինավան բնակավայրի ջրամատակարարումը:
Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին
18 Մարտի 2019 - 20:29
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը:
ՀՔԾ-ն մերժել է Լևոն Երանոսյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ հարցաքննել Փաշինյանին և Օսիպյանին
18 Մարտի 2019 - 20:24
Վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն ենք ներկայացրել վերացնել Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, եթե ոչ, ապա հարցաքննության հրավիրել այդ օրվա առանցքային դեմքերին՝ Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին։
Մետաքսե ճանապարհի նախագծերը պետք է կապ ստեղծեն Չինաստանի, Եվրասիական միության և Եվրամիության միջև. Տիգրան Սարգսյան
18 Մարտի 2019 - 20:23
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Forbes-ին տված հարցազրույցում ներկայացրել է «Մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի շրջանակներում իրականացվող նախագծերի և Չինաստանի՝ 1 տրիլիոն դոլար ներդնելու մտադրության մասին:
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
18 Մարտի 2019 - 20:21
Ընթացիկ տարում հացի արժեքի աճն ակնկալվում է 5-6 տոկոսի մակարդակում: Այս մասին հայտարարել է ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15563
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն