Facebook   Twitter
 
Ատավիստական վարքագիծ է. Ռուբեն Մելիքյանը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու մասին

Ատավիստական վարքագիծ է. Ռուբեն Մելիքյանը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու մասին

12 Հունվարի 2019 - 12:05
Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի եւ գույքի նկատմամբ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

«Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջեւ։

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը եւ համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։

Մկրտչյանը լուսանկար էր տեղադրել սոցիալական ցանցում՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։

Հիշեցնենք, որ այսօր Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվելուց հետո Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիա իրականացնողների եւ Մկրտչյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ըստ ցուցարարների՝ Մկրտչյանն իրենց անվանել է թափթփուկներ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ո՞վ է Էմմիի ամուսինը և ինչու՞ է երգչուհին խուսափում ընտանեկան լուսանկարներ հրապարակել (Լուսանկարներ)
22 Հունվարի 2019 - 17:18
Էմմին վերջապես խոստովանել է, թե ինչու երբեք ամուսնու հետ ընտանեկան լուսանկարներ չի հրապարակել:
Քաղաքացիները ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերի վերաբերյալ կարող են տեղեկացնել ՊԵԿ-ին
22 Հունվարի 2019 - 17:14
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հայտնում է, որ եթե առանձին հարկ վճարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ապա այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ khv@taxservice.am:
«DataArt» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իր կենտրոնը հիմնադրելու ծրագրով
22 Հունվարի 2019 - 17:07
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն եւ Յուլյա Զավիլեյսկայային։
Եվրահանձնաժողովը Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է
22 Հունվարի 2019 - 16:59
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի համար Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է: Այս մասին ասվում է երեքշաբթի Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2019-ի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին
22 Հունվարի 2019 - 16:54
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
22 Հունվարի 2019 - 16:48
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
Երեխային հագցնելն ու կերակրելը ոչ թե դաստիրակություն է, այլ հոգատարություն
22 Հունվարի 2019 - 16:46
30 տարվա ստաժով ընտանեկան հոգեբան Լաբկովսկին պատմում է կարևորագույն բաների մասին, որոնք մենք հաճախ չենք նկատում՝ փորձելով «երեխային մարդ մեծացնել»:
Քրիս Բրաունը ձերբակալվել է խմբակային բռնաբարության կասկածանքով
22 Հունվարի 2019 - 16:41
Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:
Երևանում մեկնարել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
22 Հունվարի 2019 - 16:40
Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14781
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր