Facebook   Twitter
 
«Փոքրիկ երգիչների» շենքը վթարային է դարձել ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փոսորակի հետեւանքով. մշակույթի փոխնախարար

«Փոքրիկ երգիչների» շենքը վթարային է դարձել ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փոսորակի հետեւանքով. մշակույթի փոխնախարար

12 Հունվարի 2019 - 13:16
«Փոքրիկ երգիչների» շենքը (Արամի23) վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետեւանքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երեւանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) եւ հետեւաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երեւանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ)․ անհասկանալի է պարոն Մեսչյանի մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր եւ անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից:

Արամի 23-ի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետեւանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ մշակույթի նախարարություն չի ներկայացվել:

հ.գ. դեռ օգոստոսին մշակույթի նախարարությունը դատախազություն է դիմել հուշարձան շենքը վնասելու մասով, կասկած չունեմ, որ մեղավորները կպատժվեն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին կալանավայր
22 Հունվարի 2019 - 17:29
Գենարալ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ տեղափոխեցին «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Գրիգորյանին կալանավայր տեղափոխեցին քննիչների ուղեկցությամբ։
Կյանքը շարունակվում է… ֆիլմ սահմանամերձ գյուղում բնակվող մի ընտանիքի մասին (Տեսանյութ)
22 Հունվարի 2019 - 17:25
Սահմանամերձ գյուղում բնակվող մի ընտանիքի պատմություն:
Պատգամավորի մանդատ ստացած փաստաբանների արտոնագրերը կասեցվել են
22 Հունվարի 2019 - 17:23
Փաստաբաններ Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95), Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618), Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091) Սուրեն Սամվելի Գրիգորյանը (արտոնագիր № 2037), Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391), Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788) և Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092) Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային և համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն գրանցվել են որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ստացել են մանդատ:
Ո՞վ է Էմմիի ամուսինը և ինչու՞ է երգչուհին խուսափում ընտանեկան լուսանկարներ հրապարակել (Լուսանկարներ)
22 Հունվարի 2019 - 17:18
Էմմին վերջապես խոստովանել է, թե ինչու երբեք ամուսնու հետ ընտանեկան լուսանկարներ չի հրապարակել:
Քաղաքացիները ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերի վերաբերյալ կարող են տեղեկացնել ՊԵԿ-ին
22 Հունվարի 2019 - 17:14
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հայտնում է, որ եթե առանձին հարկ վճարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ապա այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ khv@taxservice.am:
«DataArt» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իր կենտրոնը հիմնադրելու ծրագրով
22 Հունվարի 2019 - 17:07
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն եւ Յուլյա Զավիլեյսկայային։
Եվրահանձնաժողովը Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է
22 Հունվարի 2019 - 16:59
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի համար Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է: Այս մասին ասվում է երեքշաբթի Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2019-ի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին
22 Հունվարի 2019 - 16:54
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
22 Հունվարի 2019 - 16:48
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14781
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր