Facebook   Twitter
 
Պրահայում կողոպտել են ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակության ղեկավարին

Պրահայում կողոպտել են ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակության ղեկավարին

12 Հունվարի 2019 - 13:46
Պրահայի հին քաղաքի հրապարակում՝ «Կլեմենս» եկեղեցու մոտակայքում հունվարի 11-ին, կողոպտել են Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանին, որը գլխավորում էր միջգերտեսչական համագործակցության շրջանակում ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակությունը։
Կողոպտիչներն, աննկատ բացելով նրա պայուսակը, տարել էին դրամապանակը, որի մեջ եղել էր մոտ 600 եվրո, բանկային քարտերն ու այլ կարեւոր փաստաթղթեր։

Պրահայի ոստիկանությունում պարզվել է, որ հենց այդ տարածքում մեծ քանակությամբ տուրիստների են կողոպտել, այստեղ պարզաբանել են, որ չեխերը նման բան չեն անում, հիմնականում Ռումինայից եկած գնչուներ են զբաղվում թալանով։ Այս օրերին Պրահայի կենտրոնում հաճախակի կարելի է հանդիպել մեծ թվով ոստիկանների, որոնք ամեն քայլափոխի ստիպված են բերման են ենթարկել կասկածելի երիտասարդների։

Կողոպտվելու կապակցությամբ Արթուր Նաջարյանը իր Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Պրահան դարձել է Եվրոպայում կողոպուտների կատարման ամենամեծ էպիկենտրոնը: Վիճակագրությունն եւ ոստիկանությունում սաղ գիշեր նմանատիպ դեպքերի մասին հայտարարություն տվողներն էլ վկա: Հեչ կապ չունի, որ զգոնությունդ միշտ գերմակարդակում է, արտերկրում գործողումներիդ փորձն էլ անսահմանափակ, միեւնույն է, կարող ես հեշտությամբ դառնալ կողոպուտի զոհ»:

Մեկ օր անց վերադարձել են Արթուր Նաջարյանի դրամապանակը՝իհարկե, առանց գումարի։ «Փաստորեն Պրահայում «գողերը» մինչեւ հոգու խորքը գող չեն Դրամապանակիցս հանել են ամբողջ կանխիկ գումարը, իսկ «տակի նստվածքը» մեծահոգաբար փոխանցել են համապատասխան մարմիներին «խեղճ ու կրակ» տուրիստին հետ վերադարձնելու համար»,-կատակել է Արթուր Նաջարյանը իր ֆեյսբուքյան էջում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քաղաքացիները ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերի վերաբերյալ կարող են տեղեկացնել ՊԵԿ-ին
22 Հունվարի 2019 - 17:14
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հայտնում է, որ եթե առանձին հարկ վճարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ապա այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ khv@taxservice.am:
«DataArt» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իր կենտրոնը հիմնադրելու ծրագրով
22 Հունվարի 2019 - 17:07
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն եւ Յուլյա Զավիլեյսկայային։
Եվրահանձնաժողովը Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է
22 Հունվարի 2019 - 16:59
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի համար Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է: Այս մասին ասվում է երեքշաբթի Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2019-ի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին
22 Հունվարի 2019 - 16:54
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
22 Հունվարի 2019 - 16:48
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
Երեխային հագցնելն ու կերակրելը ոչ թե դաստիրակություն է, այլ հոգատարություն
22 Հունվարի 2019 - 16:46
30 տարվա ստաժով ընտանեկան հոգեբան Լաբկովսկին պատմում է կարևորագույն բաների մասին, որոնք մենք հաճախ չենք նկատում՝ փորձելով «երեխային մարդ մեծացնել»:
Քրիս Բրաունը ձերբակալվել է խմբակային բռնաբարության կասկածանքով
22 Հունվարի 2019 - 16:41
Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:
Երևանում մեկնարել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
22 Հունվարի 2019 - 16:40
Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
22 Հունվարի 2019 - 16:36
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14781
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր