Facebook   Twitter
 
Լոռու մարզի դատախազի տան գողության դեպքով ձերբակալվածներից մեկը ՊՆ ծառայող է. մանրամասներ

Լոռու մարզի դատախազի տան գողության դեպքով ձերբակալվածներից մեկը ՊՆ ծառայող է. մանրամասներ

12 Հունվարի 2019 - 14:00
Լոռու մարզի ոստիկանները նախօրեին հանցանքի վայրում փախուստի դիմելիս հետապնդել ու բռնել են մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տունը թալանողներին. Պարզվել է, որ նրանցից մեկը ՊՆ ծառայող է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հունվարի 11-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում։ Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասել են նշված վայր, որտեղ նկատել են, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր են տեղադրել ու դիմել փախուստի։

Ոստիկանները հետապնդել են Mercedes-ին եւ Նարեկացի փողոցի թիվ 15 հասցեի մոտ կանխել Mercedes-ի հետագա փախուստը: Ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներին:

Պարզվել է, որ նրանք են Վանաձոր բնակիչներ 24-ամյա Անդրանիկ Ա.-ն, 28-ամյա Գեւորգ Մ.-ն, 26-ամյա Սամվել Հ.-ն եւ 27-ամյա Արմեն Հ.-ն: Անդրանիկ Ա.-ի մոտ հայտնբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ Գեւորգ Մ-ի մոտ՝ ծալովի դանակ։

Ոստիկանները պարզել են, որ 47-ամյա Վարուժան Ս.-ին պատկանող Աղայան փողոցի 74/1 շենքի 13 բնակարանի դռան փականը վնասված է, ննջասնյակի, հյուրասենյակի իրերը խառնած վիճակում են։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներից Վարուժան Ս.-ն աշխատում է Լոռու մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ եւ նրա տանը վարձակալական հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։ Ձերբակալվածներից Արմեն Հ.-ն էլ աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավիթ-Բեկի փողոցում կողաշրջված մեքենայից դուրս են բերվել արգելափակված քաղաքացիները
22 Հունվարի 2019 - 16:09
Հունվարի 22-ին՝ ժամը 12:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 89/12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ և ԿԺԴՀ հետախուզությունները հաղորդակցվել են 10 տարի
22 Հունվարի 2019 - 16:00
ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները առնվազն 10 տարի հաղորդակցման ուղիներ են պահպանել Հյուսիսային Կորեայի հետախուզության գործընկերների հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Երևան–Կենտրոն» ՔԿՀ. Ուղիղ
22 Հունվարի 2019 - 15:58
Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի։ Նման որոշում է այսօր կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյան՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։
Բերման է ենթարկվել Varks.am-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակության մեջ կասկածվողը. Ոստիկանություն (Տեսանյութ)
22 Հունվարի 2019 - 15:53
Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հարկադիր կատարման ծառայությունում նախորդ տարի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 28.5 մլրդ դրամ, ինչը 2017-ի ցուցանիշից ավել է 6.7%-ով
22 Հունվարի 2019 - 15:47
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկվել և ամփոփվել են ծառայության 2018 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրմի խորհրդով ողջ-ողջ թաղել են նորածնին՝ «չար ոգիներին քշելու» համար (Տեսանյութ 18+)
22 Հունվարի 2019 - 15:44
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում փրկել են ողջ-ողջ թաղված 3 շաբաթական երեխայի, գրում է Daily Mail-ը:
Դադարեցվել է Երեւանի ավագանու երեք անդամի լիազորություն
22 Հունվարի 2019 - 15:43
«Իմ քայլը» դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երեւանի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԿԸՀ արտահերթ նիստում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ղազախստանն ու Հայաստանը միավորում են պատմական և մշակութային սերտ կապերը. ՂՀ պետքարտուղար
22 Հունվարի 2019 - 15:42
Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպում է ունեցել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում անելով պետքարտուղարության մամուլի ծառայությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14779
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրաշարժ Տաջիկստանում
Միջազգային, Հասարակություն
 
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տնտեսություն, Հասարակություն