Facebook   Twitter
 
Երեկ ժամը 21։00-ից ես չունեմ բնակարան. Արամի 23-ի բնակչուհի

Երեկ ժամը 21։00-ից ես չունեմ բնակարան. Արամի 23-ի բնակչուհի

12 Հունվարի 2019 - 14:31
Արամի 23 հասցեում երեկ տեղի ունեցած փլուզման հետեւանքով Մադլենա Սարոյանն առանց բնակարանի է մնացել։ Լրագրողների հետ զրույցում բնակչուհին ասաց, որ զանգել է այդ տարածքում շինարարություն իրակակացնողին, սակայն կոշտ պատասխան է ստացել։
«Երեկ ժամը 21։00-ից ես չունեմ բնակարան, եկեք նայեք։ Անցած տարի հունիսի 23-ին եղավ փլուզում, քարերը տան մեջ թափվեցին, պատը ճաքել էր, դրանից հետո շինարարը մեզ մոտեցել է եւ հորդորել տանից դուրս գալ։ Դրանից հետո քանի գնում էր ճաքերը մեծանում էին, մեզ ոչ մեկ չի մոտեցել, գոնե ներողություն խնդրեր։ Ես երեկ երեկոյան իրեն զանգահարել եմ, ինձ ասում է՝ ես մեղավոր չեմ։ Հիմա ես չունեմ բնակարան, որտե՞ղ եմ բնակվելու, ինձ կարող են պատասխանել»,– ասաց նա։

Նա նշեց, որ երեկվանից ստիպված է եղել բնակարան վարձակալել եւ տեղափոխվել, քանի որ հնարավոր չէ մնալ փլուզված պատով բնակարանում։

Հիշեցնենք, որ «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում, շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին: Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գյումրիում, Անիում և Արթիկում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել՝ բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում. Դատախազություն
19 Մարտի 2019 - 21:31
Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա փետրվարի վերջին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը:
Փարիզի հասարակական տրանսպորտը գրեթե ամբողջությամբ անվճար կդառնա
19 Մարտի 2019 - 21:25
2019 թվականի սեպտեմբերի 1-ից Փարիզում նոր արտոնություններ կսկսեն գործել հասարակական տրանսպորտից օգտվողների համար:
Երկնքում բացված առեղծվածային «խոռոչը» վախեցրել է ԱՄԷ-ի բնակչներին
19 Մարտի 2019 - 21:16
ԱՄԷ-ի Էլ-Այն քաղաքի բնակիչները մթնոլորտային տարօրինակ երևույթի են ականատես եղել։ Երկնքում անշարժ շրջանակ է գոյացել, որ շրջապատող ամպերից տարբերվում է մուգ գույնով։
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ելենա Վարդանովային և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
19 Մարտի 2019 - 21:11
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է Կառավարության առանջնայնությունները
19 Մարտի 2019 - 21:01
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հրապարակվել է Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը
19 Մարտի 2019 - 20:24
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է երկնաքարի պայթյունը, որը տեղի էր ունեցել Բերինգի ծովի օդային տարածքում՝ Կամչատկա թերակղզու ափամերձ շրջանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Կապանցի 31–ամյա կինն ու տղամարդը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով խոշոր գումարներ են հափշտակել. ՔԿ
19 Մարտի 2019 - 20:20
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Վարչապետը և ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագիրը
19 Մարտի 2019 - 20:14
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:
Այտին կրակված փամփուշտը «ներշնչած» հնդիկ տղամարդուն հաջողվել է կենդանի մնալ
19 Մարտի 2019 - 20:12
Հնդկաստանում բժիշկներին հաջողվել է հանել այցելուի շնչուղիներում մնացած փամփուշտը՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15579
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԵՄ-ն ԱՄՆ-ին մեղադրում է եսասիրության մեջ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Bentley-ն 5 կոլեկցիոն Bentayga կթողարկի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր