Facebook   Twitter
 
Մեկնարկել է «1+2» ծրագիրը. ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և կծառայեն որպես բժիշկ

Մեկնարկել է «1+2» ծրագիրը. ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և կծառայեն որպես բժիշկ

12 Հունվարի 2019 - 18:07
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 17 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, հունվարի 10-ին հանրապետական կենտրոնական հավաքակայանից տեղափոխվել են «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ 21 օր նորակոչիկների համապատասխան ծրագիրն անցնելուց հետո՝ փետրվարի 1-ից, կսկսեն իրենց դասերն ինտերնատուրայում:
Այն ավարտելուց հետո ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և ինտերնատուրայի դիպլոմ, ինչը հնարավորությունը կտա երկու տարի որպես բժիշկ ծառայել Հայոց բանակում: Պաշտպանության նախարարության կողմից առաջին անգամ «1+2» ծրագիրն իրականացվում է ԵՊԲՀ-ի առաջարկով: ԵՊԲՀ շրջանավարտները ծրագրի շնորհիվ, ծառայության ընթացքում, կկարողանան բժշկական գործունեություն ծավալել զորամասերում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ 2018 թվականից Բժշկական համալսարանի շրջանավարտները կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար այլևս տարկետման իրավունք չունեն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
18 Մարտի 2019 - 19:21
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
«Մեզ հետաքրքրող չի». Արծրուն Հովհաննիսյանը՝ Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու մասին
18 Մարտի 2019 - 14:55
Վրաստանում ընթացող NATO-Georgia Exercise 2019 բազմազգ զորավարժությունները մեր մարտական պատրաստության հետ առնչություն չունեն, մեզ հետաքրքրող զորավարժություն չի։
Արցախում ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել
16 Մարտի 2019 - 20:31
Մարտի 16-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին և ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. նախարարի պարզաբանումը
16 Մարտի 2019 - 14:12
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։
Հակառակորդն Ակնայի ուղղությամբ 60 մմ-ոց ականանետներից 9 արկ է արձակել. ԱՀ ՊՆ
16 Մարտի 2019 - 13:21
Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ:
ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել և վնասազերծվել. Արծրուն Հովհաննիսյան
16 Մարտի 2019 - 11:37
Այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները. ԲՀԿ–ն նոր օրինագիծ է ներկայացրել
16 Մարտի 2019 - 11:07
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր գործընկերների հետ առաջարկել է փոփոխություններ մտցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որով առաջարկվում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները։ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կրակել են ականանետից
15 Մարտի 2019 - 19:06
Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնայի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 13-ին առավոտյան խախտել են հրադադարը՝ կրակելով ականանետից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 246
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն