Facebook   Twitter
 
Կրակոցներ Արարատի պոլիկլինիկայի մոտ

Կրակոցներ Արարատի պոլիկլինիկայի մոտ

12 Հունվարի 2019 - 19:22
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի՝ 26-ամյա բնակչին:
2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 02:38-ին, Արարատ քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել առ այն, որ 2019թ. հունվարի 5-ի՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի պոլիկլինիկայի մոտ սպիտակ գույնի ավտոմեքենայից կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Ըստ հաղորդման՝ կրակոց արձակողը հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

Նույն օրը՝ ժամը 01:15-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել նաեւ 1987թ. ծնված տղամարդու հայրը՝ նշելով, որ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց 26-ամյա հարեւանն իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայից ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակել է իրենց ուղղությամբ, որի հետեւանքով իր 31-ամյա որդին ոտքերի շրջանում ստացել է վնասվածքներ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2019թ. հունվարի 6-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում եւ ընդունվել վարույթ: 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանից կրակված 2 հատ պարկուճ եւ արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, իրականացվել խուզարկություն:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը, պոլիկլինիկայի տարածքում՝ բազմաբնակարան շենքի բակում, խուլիգանական մղումներով, շրջապատին հակադրվելու եւ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, դրսեւորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, այն է՝ իր վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ մոտեցել է բակում հավաքված շուրջ 15-20 բնակիչներին, հրապարակայնորեն սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել նրանց հասցեին:

Այնուհետեւ երիտասարդը, սեփական անձի առավելությունը ընդգծելու ձգտումով, 1987թ. ծնված տղամարդուն կանչել իր մոտ, իսկ երբ վերջինս սկսել է առաջանալ, երիտասարդն իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանն ավտոմեքենայի վարորդի դռան պատուհանից ուղղել է նրա ստորին վերջույթների ուղղությամբ եւ անընդմեջ 4 կրակոց արձակել ու դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետեւանքով 31-ամյա տղամարդը ստորին վերջույթների եւ ձախ դաստակի շրջաններում ստացել է հրազենային վնասվածքներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 8-ին նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում եւ ձերբակալվել:

2019թ. հունվարի 10-ին 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անգլիայում մուկն ամեն գիշեր մաքրել է թոշակառուի ցախատունը՝ մետաղյա իրերը տուփի մեջ լցնելով
18 Մարտի 2019 - 21:37
Անգլիայի Հարավային Գլոսթերշիր շրջանի տարեց բնակիչ Սթիվեն Մքքեըրսը պարբերաբար նկատել է, որ իր այգու ցախատանը որոշ առարկաները, կարծես, իրենք իրենց տեղաշարժվում են։
Կատուների մասին վիրուսային տեսանյութը գրավել է ամերիկյան կինեմատոգրաֆիան (Տեսանյութ)
18 Մարտի 2019 - 21:16
Ամերիկյան կինոթատրոններում սկսել են ցուցադրել 39-ամյա ռեժիսոր Ուիլ Բրեյդենի՝ կատուների մասին համացանցային վիրուսային հոլովակների հիմքով նկարահանած ֆիլմը՝ գրում է regnum.ru -ը։
Արման Թաթոյանն այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն. վերջինս ցանկություն է հայտնել կապվել իր ընտանիքի հետ
18 Մարտի 2019 - 21:14
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Արարատ Միրզոյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը
18 Մարտի 2019 - 20:47
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 18-ի առավոտյան հանդիպում է ունեցել Բեռլինի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի և անդամների հետ։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը
18 Մարտի 2019 - 20:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա:
Գագարինավանում մարտի 19-ին ջուր չի լինի
18 Մարտի 2019 - 20:34
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 19-ին ժամը 08.30-14.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարինավան բնակավայրի ջրամատակարարումը:
Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին
18 Մարտի 2019 - 20:29
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը:
ՀՔԾ-ն մերժել է Լևոն Երանոսյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ հարցաքննել Փաշինյանին և Օսիպյանին
18 Մարտի 2019 - 20:24
Վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն ենք ներկայացրել վերացնել Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, եթե ոչ, ապա հարցաքննության հրավիրել այդ օրվա առանցքային դեմքերին՝ Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին։
Մետաքսե ճանապարհի նախագծերը պետք է կապ ստեղծեն Չինաստանի, Եվրասիական միության և Եվրամիության միջև. Տիգրան Սարգսյան
18 Մարտի 2019 - 20:23
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Forbes-ին տված հարցազրույցում ներկայացրել է «Մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի շրջանակներում իրականացվող նախագծերի և Չինաստանի՝ 1 տրիլիոն դոլար ներդնելու մտադրության մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15564
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն