Facebook   Twitter
 
Փարիզում անկարգություններ են սկսվել «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ

Փարիզում անկարգություններ են սկսվել «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ

12 Հունվարի 2019 - 19:26
Անկարգություններ են սկսվել Փարիզի Հաղթական կամարի մոտ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում և ռետինե փամփուշտներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ընդվզողների մի մասը սկսել է շշեր ու քարեր նետել ոստիկանների վրա, իրավակարգի պահապաններն արցունքաբեր գազ են օգտագործել։

«Դեղին բաճկոնների» բողոքի ծավալուն ցույցերը Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 12-ից՝ վառելիքի հարկը եւ բենզինի գինը չբարձրացնելու պահանջով։ Ֆրանսիական իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ շարժման մասնակիցները շարունակում են փողոցներ դուրս գալ ողջ երկրում, չնայած Ֆրանսիայի ղեկավարության հայտարարած միջոցներին՝ իրավիճակի հանդարտեցման նպատակով։

Հաճախ բողոքի գործողություններն ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ ցուցարարների բախումներով, ջարդերով, խանութներ, բանկեր քանդելով, ավտոմեքենաներ հրդեհելով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քրիս Բրաունը ձերբակալվել է խմբակային բռնաբարության կասկածանքով
22 Հունվարի 2019 - 16:41
Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը խմբակային բռնաբարությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից:
Շնուրովը բանաստեղծությամբ ծաղրել է Վոլոչկովայի շպագատները
22 Հունվարի 2019 - 16:34
«Լենինգրադ» հանրահայտ խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը բանաստեղծությամբ մեկնաբանել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի «շպագատ» դիրքով լուսանկարվելու սերը:
Թող նախ Թուրքիան վերադարձնի այն հայերի գույքը, որոնց սպանել է․ Սեմյոն Բաղդասարով
22 Հունվարի 2019 - 16:31
«РУСАРМИНФО»-ի հետ զրույցում մեկնաբանելով Եվրամիության աջակցությամբ հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված որոշ ծրագրերի ակտիվացումը, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն ու երկու ժողովուրդների միջև երկխոսության ստեղծումն անհնարին է, քանի դեռ պաշտոնական Անկարան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինքնաթիռը ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների պատճառով փոխել Է երթուղին
22 Հունվարի 2019 - 16:19
«Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել Է երթուղին, հունվարի 22-ին վայրԷջք Է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում: Այդ մասին վկայում են Flightradar24.com ավիացիոն պարտալի տվյալները:
Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար ձյան առատ տեղումների պատճառով
22 Հունվարի 2019 - 16:15
Էյֆելյան աշտարակի մուտքն այցելուների համար փակվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով, հաղորդվել է Twitter-ում:
ԱՄՆ և ԿԺԴՀ հետախուզությունները հաղորդակցվել են 10 տարի
22 Հունվարի 2019 - 16:00
ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները առնվազն 10 տարի հաղորդակցման ուղիներ են պահպանել Հյուսիսային Կորեայի հետախուզության գործընկերների հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Քրմի խորհրդով ողջ-ողջ թաղել են նորածնին՝ «չար ոգիներին քշելու» համար (Տեսանյութ 18+)
22 Հունվարի 2019 - 15:44
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում փրկել են ողջ-ողջ թաղված 3 շաբաթական երեխայի, գրում է Daily Mail-ը:
Ղազախստանն ու Հայաստանը միավորում են պատմական և մշակութային սերտ կապերը. ՂՀ պետքարտուղար
22 Հունվարի 2019 - 15:42
Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպում է ունեցել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում անելով պետքարտուղարության մամուլի ծառայությանը:
Չինաստանում գտել են աշխարհի ամենախոր երկնագույն անցքը
22 Հունվարի 2019 - 15:41
Չինաստանի Շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնը հրապարակել Է չափումների արդյունքները Սանշա քաղաքի տարածքում (Պարասելյան կղզիներ, Հայնանի հարավային նահանգ) վիթխարի բնական ջրամբարում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4372
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր