Facebook   Twitter
 
Կհաղթեինք «Վեսթ Հեմին», եթե որակյալ խաղ ցուցադրեինք

Կհաղթեինք «Վեսթ Հեմին», եթե որակյալ խաղ ցուցադրեինք

12 Հունվարի 2019 - 20:43
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Վեսթ Հեմից» նվազագույն հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Արտագնա խաղերում երեք անընդմեջ պարտություն: Դա հիասթափեցնում է: Դա խնդիր է: Մենք պետք է մրցունակ լինենք ինչպես տանը, այնպես էլ արտագնա խաղերի ժամանակ:

Հյուրընկալվելիս մեզ ոչ մի կերպ չի հաջողվում հասնել ցանկալի արդյունքի: Այսօր պետք է ավելին անեինք: Եթե ավելի որակյալ խաղ ցուցադրեինք, կհաղթեինք: Դաշտի կենտրոնում մենք շատ էինք գնդակ կորցնում:

Երկրորդ խաղակեսում կարող էինք ավելի լավ խաղալ, սակայն «Վեսթ Հեմի» գոլը փոխեց ամեն ինչ: Մրցակիցը լավ էր խաղում նաև պաշտպանությունում:

Տրանսֆերնե՞ր: Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք: Պետք է պարզապես աշխատենք և ինքնավստահ լինենք: Ակումբն աշխատում է տրանսֆերային շուկայում, սակայն ես գոհ եմ իմ ենթակայության տակ եղած ֆուտբոլիստներից:

Պարտությունը վատ արդյունք է, սակայն մենք պետք է շարունակենք մեր ուղին»,- Էմերիի խոսքը մեջբերել է BBC Sport-ը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լիվերպուլի հարձակման եռյակը լավագույնն է ԱՊԼ-ում
21 Հունվարի 2019 - 22:20
«Լիվերպուլի» հարձակման եռյակը հիանալի է համագործակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում:
Խամես Ռոդրիգեսը` Արսենալի դիտակետում
21 Հունվարի 2019 - 22:01
Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը վարձակալելու տարբերակը:
«Արսենալի» խաղացողը ծանր վնասվածք է ստացել
21 Հունվարի 2019 - 21:49
«Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինի ստացած վնասվածքը կարող է նրան դուրս թողնել մինչեւ մրցաշրջանի ավարտը:
Մբապեն հետևում է Քեյնին. 20-ամյա հարձակվողը պատրաստ է դիտարկել այլ ակումբների առաջարկները
21 Հունվարի 2019 - 21:39
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը, գրում է AS-ը:
Արաս Օզբիլիսի վիճակագրությունն ու գնահատականը
21 Հունվարի 2019 - 21:20
Whoscored.com-ը ներկայացրել է «Վիլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վիճակագրությունը «Բրեդայի» դեմ Հոլանդիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:
«Չելսիի», «Լիվերպուլի», Անգլիայի հավաքականի նախկին խաղացողն ավարտեց կարիերան
21 Հունվարի 2019 - 20:56
Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, 34-ամյա Գլեն Ջոնսոնը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
«Միլանի» հաղթանակը (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 19:58
Իտալիայի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվեց «Ջենոային»: Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով: Վերջնամասում աչքի ընկան իտալացի հարձակվող Ֆաբիո Բորինին եւ իսպանացի հարձակվող Սուսոն:
Ձյան վրա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները
21 Հունվարի 2019 - 19:09
Ծաղկաձորում անցկացվեցին ձյան վրա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի բաց առաջնությունները: Մասնակցեցին տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Լեգանեսը պարզաբանում է պահանջել Լա Լիգայից Բարսելոնայի երկրորդ գոլի վերաբերյալ
21 Հունվարի 2019 - 18:43
«Լեգանեսը» պաշտոնական հարցում է ուղարկել Լա Լիգայի ղեկավարությանը՝ առաջնության 20-րդ տուրի «Բարսելոնա»-«Լեգանես» հանդիպման հետ կապված: Տեղեկացնում է Football-Espana-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2351
 
Լրահոս`