Facebook   Twitter
 
Կոտայքի մարզում առողջարանա–հյուրանոցային համալիրի կառուցման համար շուրջ 10 մլն դոլարի ներդրում կարվի. մարզպետ

Կոտայքի մարզում առողջարանա–հյուրանոցային համալիրի կառուցման համար շուրջ 10 մլն դոլարի ներդրում կարվի. մարզպետ

12 Հունվարի 2019 - 22:28
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մարզում շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվելու։
«6 ամիս որպես Կոտայքի մարզպետ պաշտոնավարելու ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ներդրողների հետ՝ իմ հրավերով կամ վերջիններիս նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ նորարարական լուծումներով և ժամանակակից առաջարկներով հագեցած ծրագրով մեր մարզում իրականացնել լայնամասշտաբ ներդրումներ։

Մշտապես իմ պատրաստակամությունն եմ հայտնել աջակցել դրանց իրագործմանը՝ ի նպաստ մարզի համաչափ զարգացման և իհարկե աշխատատեղերի ստեղծման։

Հանքավան գյուղում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած առողջարանա-հյուրանոցային համալիրի ստեղծման ծրագրին ես հավանություն տվեցի՝ համարելով այն լավագույններից՝ աշխատատեղերի քանակի, աշխատավարձերի նվազագույն շեմի և այլ ծրագրային կետերի առումով։

Համալիրը կառուցելու համար նախատեսվում է ներդնել շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ ըստ տարիների՝

2019թ․ - 3 միլիոն ԱՄՆ դոլար,

2020թ․ - 3 միլիոն ԱՄՆ դոլար

2021թ․թ․ - 4 միլիոն ԱՄՆ դոլար։

Միայն 2019 թ․ ծրագրով նախատեսվում է ստեղծել 180-200 ուղիղ աշխատատեղեր, իսկ անուղղակի աշխատատեղերի թիվը մինչև 2021 թվականը հասցնել 750-ի։ Ներկայում նախահաշվային և նախագծային աշխատանքներն ու հողհատկացման գործընթացներն արդեն մեկնարկել են։

Այս պահին բանակցության տարբեր փուլերում գտնվող մոտ 2 տասնյակ ներդրումային ծրագրեր ունենք, որոնց մեկնարկը մարզում զգալի դրական տեղաշարժեր և նոր ռեսուրսների ներհոսք կապահովի»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին կալանավայր
22 Հունվարի 2019 - 17:29
Գենարալ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ տեղափոխեցին «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Գրիգորյանին կալանավայր տեղափոխեցին քննիչների ուղեկցությամբ։
Կյանքը շարունակվում է… ֆիլմ սահմանամերձ գյուղում բնակվող մի ընտանիքի մասին (Տեսանյութ)
22 Հունվարի 2019 - 17:25
Սահմանամերձ գյուղում բնակվող մի ընտանիքի պատմություն:
Պատգամավորի մանդատ ստացած փաստաբանների արտոնագրերը կասեցվել են
22 Հունվարի 2019 - 17:23
Փաստաբաններ Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95), Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618), Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091) Սուրեն Սամվելի Գրիգորյանը (արտոնագիր № 2037), Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391), Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788) և Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092) Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային և համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն գրանցվել են որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ստացել են մանդատ:
Կառավարության գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում՝ չհաշված շաբաթ-կիրակիները. Էդուարդ Աղաջանյան
22 Հունվարի 2019 - 17:19
ՀՀ կառավարության գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում չհաշված շաբաթ-կիրակիները։
Ո՞վ է Էմմիի ամուսինը և ինչու՞ է երգչուհին խուսափում ընտանեկան լուսանկարներ հրապարակել (Լուսանկարներ)
22 Հունվարի 2019 - 17:18
Էմմին վերջապես խոստովանել է, թե ինչու երբեք ամուսնու հետ ընտանեկան լուսանկարներ չի հրապարակել:
ՀՅԴ-ի հետ պատրաստ ենք համագործակցության. Նիկոլ Փաշինյանի ամբողջական ուղերձը
22 Հունվարի 2019 - 17:18
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի նախագահությունը հունվարի 20-ին տարածել էր հետևյալ տեքստը. Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը, անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը: ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձի տեքստը:
Քաղաքացիները ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերի վերաբերյալ կարող են տեղեկացնել ՊԵԿ-ին
22 Հունվարի 2019 - 17:14
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հայտնում է, որ եթե առանձին հարկ վճարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ապա այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ khv@taxservice.am:
«DataArt» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իր կենտրոնը հիմնադրելու ծրագրով
22 Հունվարի 2019 - 17:07
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն եւ Յուլյա Զավիլեյսկայային։
Եվրահանձնաժողովը Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է
22 Հունվարի 2019 - 16:59
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի համար Mastercard-ին 570 մլն եվրոյով տուգանել է: Այս մասին ասվում է երեքշաբթի Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16465
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր