Facebook   Twitter
 
ԱՄՆ-ում ցուցադրվել է պեպենները քողարկող դիմահարդարման գաջեթ (Տեսանյութ)

ԱՄՆ-ում ցուցադրվել է պեպենները քողարկող դիմահարդարման գաջեթ (Տեսանյութ)

12 Հունվարի 2019 - 22:34
Լաս Վեգասում CES 2019 ցուցահանդեսում կայացել է Opté գաջեթի ցուցադրությունը, որը ինքնուրույն ճանաչում է մաշկի պիգմենտային հետքերը և ներկում դրանք հատուկ մարկերով։
Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ, Opté սարքը հագեցած է կապույտ լուսադիոդներով, որոնք լուսավորում են մաշկը՝ բացահայտելով երեք անգամ ավելի շատ մելանին, քան մարդկային աչքը կարող է ընկալել: Սարքի ներսում տեղակայված թվային տեսախցիկը վայրկյանում մաշկի 200 լուսանկար է անում:

Ընդհանուր առմամբ 24 հազար լուսանկար է արվում: Այնուհետեւ միկրոպրոցեսորը վերլուծում է ստացված տվյալները, իսկ հատուկ տոնային շիճուկը 120 բարակ տպագրիչ ասեղների օգնությամբ ներկը տարածում է մաշկի այն հատվածում, որտեղ դրա կարիքը կա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինքնաթիռը ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների պատճառով փոխել Է երթուղին
22 Հունվարի 2019 - 16:19
«Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել Է երթուղին, հունվարի 22-ին վայրԷջք Է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում: Այդ մասին վկայում են Flightradar24.com ավիացիոն պարտալի տվյալները:
Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար ձյան առատ տեղումների պատճառով
22 Հունվարի 2019 - 16:15
Էյֆելյան աշտարակի մուտքն այցելուների համար փակվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով, հաղորդվել է Twitter-ում:
Դավիթ-Բեկի փողոցում կողաշրջված մեքենայից դուրս են բերվել արգելափակված քաղաքացիները
22 Հունվարի 2019 - 16:09
Հունվարի 22-ին՝ ժամը 12:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 89/12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ և ԿԺԴՀ հետախուզությունները հաղորդակցվել են 10 տարի
22 Հունվարի 2019 - 16:00
ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները առնվազն 10 տարի հաղորդակցման ուղիներ են պահպանել Հյուսիսային Կորեայի հետախուզության գործընկերների հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Երևան–Կենտրոն» ՔԿՀ. Ուղիղ
22 Հունվարի 2019 - 15:58
Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի։ Նման որոշում է այսօր կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյան՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։
Բերման է ենթարկվել Varks.am-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակության մեջ կասկածվողը. Ոստիկանություն (Տեսանյութ)
22 Հունվարի 2019 - 15:53
Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հարկադիր կատարման ծառայությունում նախորդ տարի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 28.5 մլրդ դրամ, ինչը 2017-ի ցուցանիշից ավել է 6.7%-ով
22 Հունվարի 2019 - 15:47
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկվել և ամփոփվել են ծառայության 2018 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրմի խորհրդով ողջ-ողջ թաղել են նորածնին՝ «չար ոգիներին քշելու» համար (Տեսանյութ 18+)
22 Հունվարի 2019 - 15:44
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում փրկել են ողջ-ողջ թաղված 3 շաբաթական երեխայի, գրում է Daily Mail-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15078
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրաշարժ Տաջիկստանում
Միջազգային, Հասարակություն
 
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տնտեսություն, Հասարակություն