Facebook   Twitter
 
Շվեդիայում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը. կան զոհեր

Շվեդիայում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը. կան զոհեր

12 Հունվարի 2019 - 22:37
Շվեդիայի հյուսիսում վեց մարդ զոհվել, մեկը վիրավորվել է հանքարդյունահանման ընկերության բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախումից, տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսը։
Kaunis Iron ընկերությունում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող գյուղում, տեղի ժամանակով ժամը 02.00-ին։ Բեռնատարի վարորդը ողջ է մնացել։

Շվեդական Aftonbladet թերթն, իր հերթին, տեղեկացրել է, որ զոհվել է միկրոավտոբուսի 6 կամ 7 ուղեւոր, որոնք օտարերկրացիներ են եղել։ Տուժածներից մեկը ուղղաթիռով հասցվել է հիվանդանոց։

Տեղի ոստիկանությունում հաստատել են պատահարի փաստը, բայց մանրամասներ չեն հաղորդել։ Նորվեգական NTB տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ զոհերի մեջ հյուսիսային երկրների բնակիչներ չեն եղել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանում կպատժեն պետությանը վիրավորելու համար
18 Մարտի 2019 - 20:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վարչական պատասխանատվություն է սահմանում հասարակությանը, պետությանը, պետական խորհրդանիշներին վիրավորող տեղեկատվության տարածման համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին
18 Մարտի 2019 - 20:29
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը:
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
18 Մարտի 2019 - 20:21
Ընթացիկ տարում հացի արժեքի աճն ակնկալվում է 5-6 տոկոսի մակարդակում: Այս մասին հայտարարել է ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան:
ՀԱՀ-ում նախագահը գնացք է նստել՝ ցանկանալով «ավելի մոտ գտնվել ժողովրդին» և 4 ժամ ուշացել է
18 Մարտի 2019 - 20:12
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ցանկանալով «ավելի մոտ գտնվել ժողովրդին», գնացք է նստել, որը, սակայն, ուշացումով է տեղ հասել, և նա ստիպված է եղել մյուս ուղևորների հետ 4 ժամ մնալ կանգնած գնացքի վագոնում։
Էրդողանը խոստացել է թույլ չտալ, որպեսզի Ստամբուլը վերածվի Կոստանդնուպոլսի
18 Մարտի 2019 - 19:55
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա Ստամբուլին վերածվել Կոստանդնուպոլսի, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նիդեռլանդներում հրաձգության հետևանքով զոհերի թիվը 3-ի է հասել, կասկածյալը թուրք է
18 Մարտի 2019 - 19:54
Այսօր Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, գրում է The Telegraph-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի և բազմաթիվ վիրավորների մասին։
ԵՄ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում Թերեզա Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյալ
18 Մարտի 2019 - 19:52
ԵՄ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում վարչապետ Թերեզա Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյալ, տեղեկացնում է AP-ը։
Սահակաշվիլին հեռանում է ՄԱՇ-ի ղեկավարի պաշտոնից
18 Մարտի 2019 - 19:33
«Միասնական ազգային շարժմանն» անհրաժեշտ է ղեկավար, որը տեղում կլինի, դրոշ կբարձրացնի ձեզ հետ՝ Facebook-ի իր էջից տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Առայժմ վաղ է խոսել, թե Փհենյանը պատրաստվում է հրթիռ արձակել. Հարավային Կորեայի պաշտպանության նախարար
18 Մարտի 2019 - 19:19
Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե Հյուսիսային Կորեայի վերջին ժամանակների գործունեությունը հրթիռային որոշ օբյեկտներում հրթիռի արձակման նախապատրաստություն է։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չոն Կյոնդուն խորհրդարանական լսումների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4584
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն