Facebook   Twitter
 
Մանչինի. Երազում եմ Իտալիայի հավաքականի հետ իրար հետևից հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում

Մանչինի. Երազում եմ Իտալիայի հավաքականի հետ իրար հետևից հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում

12 Հունվարի 2019 - 22:38
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է, թե ազգային ընտրանու հետ կապված ինչ նպատակներ ունի:
«Իտալիայի հավաքականը գնում է մի ճանապարհով, որն առաջարկել է Արիգո Սակին: 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբներին նա անհավանական ձևով փոխեց ֆուտբոլը:

Ցանկանում եմ, որ իմ թիմը միշտ խաղը վերահսկողի դերում լինի և անընդհատ գրոհի:

Ինչ-որ բաներ արդեն հիմա ստացվում են, սակայն անհրաժեշտ է գոլային պահերն ավելի շատ գոլերի վերածել:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ լինելն անհավանական է: Այս աշխատանքի համար պետք է շատ նպատակասլաց լինես: Օրինակ՝ ես երազում եմ իրար հետևից հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում:

Որոշ հավաքականներ հասել են նման հաջողության, և ես չեմ հասկանում՝ ինչու Իտալիայի նման ֆուտբոլային սուպերուժը չի կարող հասնել այդպիսի արդյունքի: Դա իմ երազանքն է»,- Մանչինիի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռոնալդուն 18,8 մլն եվրո տուգանք կվճարի և 23-ամսյա պայմանական ազատազրկում կստանա հարկերի վճարումից խուսափելու համար
22 Հունվարի 2019 - 16:02
Այսօր Մադրիդում կկայանա «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` հարկերի վճարումից խուսափելու գործով դատական նիստը:
Դեպայի պատասխանը Սենտ Էտիենի երկրպագուներին. Ձեր թիմում իմ մակարդակի հարձակվող չկա
22 Հունվարի 2019 - 15:52
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը Twitter-ի իր էջում կատարած գրառմամբ պատասխանել է «Սենտ Էտիենի» երկրպագուներին, ովքեր Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում կայացած խաղում ֆուտբոլիստին ուղղված պաստառ էին բերել մարզադաշտ:
Արսենալը Չեխին փոխարինող է փնտրում Իտալիայում
22 Հունվարի 2019 - 15:11
«Արսենալը» որպես փոխարինող դարպասապահ Պետր Չեխին, որն ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, դիտարկում է «Յուվենտուսի» դարպասապահ Էմիլ Աուդերոյին:
ԶԼՄ-ներ. Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ ՄՅՈւ-ի հետ խաղում
22 Հունվարի 2019 - 14:07
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:
Բոատենգ. Յուրաքանչյուր երեխա ցանկանում է հայտնվել Բարսելոնայում. իմ երազանքը կատարվեց
22 Հունվարի 2019 - 13:48
«Բարսելոնայի» նորեկ, կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգը խոսել է «Սասուոլոյից» վարձակալությամբ կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին.
Մխիթարյան. Շատ շուտով կվերադառնամ ուժով ու էներգիայով լի
22 Հունվարի 2019 - 13:26
Հայաստանի Ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ՝ հունվարի 21-ին, նշում էր ծննդյան 30-րդ տարեդարձը:
Վահե Սարուխանյանի ու Գոռ Երիցյանի մենամարտերը կկայանան փետրվարի 9-ին
22 Հունվարի 2019 - 12:55
Փետրվարի 9-ին Սոչիում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը:
Մեկնարկել է Փյունիկի` արտասահմանյան առաջին հավաքը
22 Հունվարի 2019 - 12:22
Երևանի «Փյունիկը» հունվարի 21-ին մեկնել է թուրքական Ալանիա քաղաք, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Ցանկանում եմ «Ռեալին» գոլ խփել «Սանտյագո Բերնաբեուում»
22 Հունվարի 2019 - 11:55
Իտալական «Սասուոլոյից» «Բարսելոնա» տեղափոխված գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը պատմել է տպավորությունների մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2353
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրաշարժ Տաջիկստանում
Միջազգային, Հասարակություն
 
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տնտեսություն, Հասարակություն