Facebook   Twitter
 
Մակեդոնիայի վարչապետն ասել է, որ երկիրը շուտով կդառնա ՆԱՏՕ եւ ԵՄ անդամ

Մակեդոնիայի վարչապետն ասել է, որ երկիրը շուտով կդառնա ՆԱՏՕ եւ ԵՄ անդամ

12 Հունվարի 2019 - 23:58
Մակեդոնիան շուտով կդառնա ՆԱՏՕ, իսկ այնուհետեւ նաեւ ԵՄ անդամ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Զորան Զաեւը, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։
«Մակեդոնիայի Հանրապետության Ժողովի (խորհրդարանի) պատգամավորները, հետեւելով քաղաքացիների կամքին ու ռազմավարական շահերին, ձայների մեծամասնությամբ (2/3) մեզ հնարավորություն տվեցին մտնել աշխարհի ամենամեծ արեւմտյան միավորումների բաց դռներից ներս»,- նրա խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Մակեդոնիայի կառավարությունը ձայների մեծամասնությամբ (80) հաստատել էր երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրենքը՝ երկրի անվանումը փոխելու վերաբերյալ։

Նոյեմբերին Մակեդոնիայի կառավարությունը հաստատել էր Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու խորհրդարանական նախագծի տեքստը պետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու մասին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինքնաթիռը ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների պատճառով փոխել Է երթուղին
22 Հունվարի 2019 - 16:19
«Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել Է երթուղին, հունվարի 22-ին վայրԷջք Է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում: Այդ մասին վկայում են Flightradar24.com ավիացիոն պարտալի տվյալները:
Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար ձյան առատ տեղումների պատճառով
22 Հունվարի 2019 - 16:15
Էյֆելյան աշտարակի մուտքն այցելուների համար փակվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով, հաղորդվել է Twitter-ում:
ԱՄՆ և ԿԺԴՀ հետախուզությունները հաղորդակցվել են 10 տարի
22 Հունվարի 2019 - 16:00
ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները առնվազն 10 տարի հաղորդակցման ուղիներ են պահպանել Հյուսիսային Կորեայի հետախուզության գործընկերների հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Քրմի խորհրդով ողջ-ողջ թաղել են նորածնին՝ «չար ոգիներին քշելու» համար (Տեսանյութ 18+)
22 Հունվարի 2019 - 15:44
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում փրկել են ողջ-ողջ թաղված 3 շաբաթական երեխայի, գրում է Daily Mail-ը:
Ղազախստանն ու Հայաստանը միավորում են պատմական և մշակութային սերտ կապերը. ՂՀ պետքարտուղար
22 Հունվարի 2019 - 15:42
Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպում է ունեցել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում անելով պետքարտուղարության մամուլի ծառայությանը:
Չինաստանում գտել են աշխարհի ամենախոր երկնագույն անցքը
22 Հունվարի 2019 - 15:41
Չինաստանի Շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնը հրապարակել Է չափումների արդյունքները Սանշա քաղաքի տարածքում (Պարասելյան կղզիներ, Հայնանի հարավային նահանգ) վիթխարի բնական ջրամբարում:
Երկրաշարժ Տաջիկստանում
22 Հունվարի 2019 - 15:38
Տաջիկստանում տեղի են ունեցել հզոր ստորգետնյա ցնցումներ, երկրի տարածքում երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանկով 9.33-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Տաջիկստանի ԳԱ Երկրաֆիզիկական ծառայությունում:
Դավոսում Փաշինյանը JICA-ի եւ eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
22 Հունվարի 2019 - 15:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային:
Փարիզյան բուտիկում վերանորոգման ժամանակ 17-րդ դարի գեղանկար է հայտնաբերվել
22 Հունվարի 2019 - 15:08
Փարիզյան Oscar De La Renta նոր բուտիկի վերանորոգման ընթացքում բանվորները պատին փակցված 17-րդ դարի գեղանկար են հայտնաբերել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4371
 
Լրահոս`
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրաշարժ Տաջիկստանում
Միջազգային, Հասարակություն