Facebook   Twitter
 
Փարիզում միգրացիոն ճգնաժամ է

Փարիզում միգրացիոն ճգնաժամ է

13 Հունվարի 2019 - 10:02
Ֆրանսիայի մայրաքաղաքը բախվում է նոր միգրացիոն ճգնաժամի. ավելի քանի 2 000 փախստականներ Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից քնում են բաց երկնքի տակ, հաղորդում է Fox News-ը:
Համաձայն Le Figaro-ի եւ AFP-ի տեղեկությունների՝ Փարիզում 200 վրաններ են տեղադրել, որտեղ հիմնականում Աֆղանստանից փախստականներն են: Նման իրավիճակ է Փարիզի Պորտ-դը-Կլինյանկուր մետրոյի կայարանի շրջանում, որտեղ մայթերին 250 փախստական է ապրում:

Ֆրանսիական մայրաքաղաքի իշխանությունները հաղորդում են, որ 2018 թվականին ապաստան հայցող անձնանց թիվն ավելացել է 45 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ տարիների: Այժմ քաղաքային իշխանությունները ծրագիր են մշակում, որի շնորհիվ Փարիզում կբացվեն փախստականների համար 1200 կացարաններ:

Ինչպես նշում է պարբերականը՝ հղում կատարելով ֆրանսիական բարեգործական կազմակերպությանը, Փարիզի փողոցներում փախստականների թիվն արագորեն աճում է, եւ ձմռան ավարտին ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում կհայտնվեն արդեն 4000 փախստականներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանում կպատժեն պետությանը վիրավորելու համար
18 Մարտի 2019 - 20:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վարչական պատասխանատվություն է սահմանում հասարակությանը, պետությանը, պետական խորհրդանիշներին վիրավորող տեղեկատվության տարածման համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին
18 Մարտի 2019 - 20:29
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը:
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
18 Մարտի 2019 - 20:21
Ընթացիկ տարում հացի արժեքի աճն ակնկալվում է 5-6 տոկոսի մակարդակում: Այս մասին հայտարարել է ռուսական հացագործների և հրուշակագործների գիլդիան:
ՀԱՀ-ում նախագահը գնացք է նստել՝ ցանկանալով «ավելի մոտ գտնվել ժողովրդին» և 4 ժամ ուշացել է
18 Մարտի 2019 - 20:12
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ցանկանալով «ավելի մոտ գտնվել ժողովրդին», գնացք է նստել, որը, սակայն, ուշացումով է տեղ հասել, և նա ստիպված է եղել մյուս ուղևորների հետ 4 ժամ մնալ կանգնած գնացքի վագոնում։
Էրդողանը խոստացել է թույլ չտալ, որպեսզի Ստամբուլը վերածվի Կոստանդնուպոլսի
18 Մարտի 2019 - 19:55
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա Ստամբուլին վերածվել Կոստանդնուպոլսի, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նիդեռլանդներում հրաձգության հետևանքով զոհերի թիվը 3-ի է հասել, կասկածյալը թուրք է
18 Մարտի 2019 - 19:54
Այսօր Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, գրում է The Telegraph-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի և բազմաթիվ վիրավորների մասին։
ԵՄ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում Թերեզա Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյալ
18 Մարտի 2019 - 19:52
ԵՄ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում վարչապետ Թերեզա Մեյին պարզաբանել Բրիտանիայի դիրքորոշումը բրեքսիթի վերաբերյալ, տեղեկացնում է AP-ը։
Սահակաշվիլին հեռանում է ՄԱՇ-ի ղեկավարի պաշտոնից
18 Մարտի 2019 - 19:33
«Միասնական ազգային շարժմանն» անհրաժեշտ է ղեկավար, որը տեղում կլինի, դրոշ կբարձրացնի ձեզ հետ՝ Facebook-ի իր էջից տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Առայժմ վաղ է խոսել, թե Փհենյանը պատրաստվում է հրթիռ արձակել. Հարավային Կորեայի պաշտպանության նախարար
18 Մարտի 2019 - 19:19
Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե Հյուսիսային Կորեայի վերջին ժամանակների գործունեությունը հրթիռային որոշ օբյեկտներում հրթիռի արձակման նախապատրաստություն է։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չոն Կյոնդուն խորհրդարանական լսումների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4584
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում
Միջազգային, Հասարակություն