Facebook   Twitter
 
Արտամետի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Արտամետի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

15 Հունվարի 2019 - 18:45
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաեւ ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ կատարված յուրացումների վերաբերյալ, պարզվել մեխանիզմը:

Ա.Դավթյանը, ով 2005թ. հոկտեմբերի 10-ից հանդիսացել է Արտամետ համայնքի ղեկավարը, լինելով պաշտոնատար անձ, օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, պատասխանատվություն է կրել ֆինանսական գործառնությունների ճշգրիտ եւ օրենքին համապատասխան կատարելու համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարն իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուի եւ ազոտական պարարտանյութերի յուրացումներ, ինչպես նաեւ՝ կազմել եւ շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Մասնավորապես՝ աշնանացան ցորենի բաշխման գործընթացում Արտամետ համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն առերեւույթ հափշտակելու դիտավորությամբ համայնքի ղեկավարը 2013-2015թթ. ընթացքում մի շարք շահառուների տվյալները ձեւականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացվել, այլ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով 6 564 000 ՀՀ դրամի վնաս։

Որպեսզի սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնի, համայքնի ղեկավարը կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ ցուցակներ եւ ներկայացրել Արմավիրի մարզպետարան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ՝ ստացած սերմացու ցորենի դիմաց համայնքի բնակիչների կողմից վճարված գումարը յուրացնելու վերաբերյալ. գյուղացիների վճարած գումարները համայնքի ղեկավարը չի մուտքագրել համայնքի բյուջե, չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 853 000 ՀՀ դրամը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վայքի հիմնական դպրոցի տնօրենը յուրացրել է հրամանագրված, բայց աշխատանքի չհաճախած ազգականների՝ 2.5 միլիոնից ավելի աշխատավարձերը. Ոստիկանություն (տեսանյութ)
14 Փետրվարի 2019 - 20:47
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խոշոր չափի կեղծ ԱՄՆ-ի դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու. նրանցից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է
10 Փետրվարի 2019 - 22:52
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:
Վերին Արտաշատ համայնքի ղեկավարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (Տեսանյութ)
04 Փետրվարի 2019 - 20:07
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։
Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնյային
01 Փետրվարի 2019 - 16:23
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ եւ խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար, հաղորդում է ՀՔԾ-ն:
Քրեական գործ՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա
31 Հունվարի 2019 - 11:15
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ:
Միլիոնների չարաշահումներ սոցապծառայությունում. ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը
29 Հունվարի 2019 - 19:31
2018թ. նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայության ոլորտում պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են բացահայտվել և Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել:
Հափշտակության և պաշտոնական դիրքի չարաշահում Ստեփանավանի օդանավակայանում կատարված շինաշխատանքների ժամանակ. գործ է հարուցվել
25 Հունվարի 2019 - 13:25
Պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն...» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:
Սոցաջակցության Ստեփանավանի գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 107 մլն դրամ
24 Հունվարի 2019 - 17:51
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը: Եվս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում:
8.5 մլն դրամը գերազանցող վնաս՝ Սյունիքում ապօրինի անտառահատման հետևանքով
22 Հունվարի 2019 - 12:51
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 22
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն