Facebook   Twitter
 
ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ է բացահայտվել (Տեսանյութ)

ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ է բացահայտվել (Տեսանյութ)

21 Հունվարի 2019 - 19:11
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:
Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր և այլն) տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետև մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ, բազմաթիվ անգամներով «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Հատկանշական է, որ ապրանքները մաքսակետի տարածքում տեղակայված ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի կողմից պատշաճ ընթացակարգով և ամբողջական ծավալով կարանտին փորձաքննության չեն ենթարկվել:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում, տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղենը:

Նախնական տվյալների համաձայն՝ բեռների ապօրինի տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու միջոցով:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են:

Միջոցներ են ձեռնարկվում՝ նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաև հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում քրեական պատասխանատվություն ենթադրող նմանօրինակ հանցավոր սխեմաներում ներգրավվելուց, քանի որ առանց պատշաճ մաքսային վերահսկողության հայկական շուկա ներթափանցած անհայտ ծագման, այդ թվում` ադրբեջանական և թուրքական ապրանքները նաև անմիջական սպառնալիք են` ուղղված ազգային անվտանգությանը, և միաժամանակ նախազգուշացնում է, որ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում օրինախախտումները բացահայտելու ուղղությամբ միջոցառումները շարունակական են լինելու:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանուհու 100-ամյակը շնորհավորել են մերկ մատուցողները
15 Փետրվարի 2019 - 22:34
Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքի բնակչուհու 100-ամյա հոբելյանին մերկ մատուցողներ են եկել, հաղորդում է Metro-ն:
Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի ապակին եւ գողացել հեռուստացույցը. Նույն օրը ամեն բան բացահայտվել է
15 Փետրվարի 2019 - 22:28
Փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող իր ընկերոջ տնից գողություն են կատարել:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
15 Փետրվարի 2019 - 22:21
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիր
15 Փետրվարի 2019 - 22:12
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Սիրո ինքնաթիռ. Բենքսիի անհետացած որմնանկարը վերադարձվել է
15 Փետրվարի 2019 - 22:05
Բրիտանացի նկարչ Բենքսին «Սիրո ինքնաթիռ» որմնանկարը պատկերել էր 2011-ին: Այն պատկերում է ինքնաթիռ, որը թռչելիս սրտի տեսքով հետագիծ է թողնում:
Էվերեստ տանող ճանապարհը փակել են զբոսաշրջիկների համար կուտակված աղբի պատճառով
15 Փետրվարի 2019 - 21:55
Չինացի պաշտոնյաները զբոսաշրջիկների համար անորոշ ժամանակով փակել են Տիբեթում գտնվող Էվերեստ ճամբարը: Դա անհրաժեշտ է կուտակված աղբը հավաքելու համար, ինչի համար 200 մարդուց կազմված խումբ է ստեղծվելու:
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն ընդլայնման կարիք ունի. Երևանի փոխքաղաքապետ
15 Փետրվարի 2019 - 21:48
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր այցելել են Ավետիք Իսահակյանի անվան գրադարան ու ծանոթացել առաջարկվող տարբերակներին և դրանք քննարկել տեղում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԱԳ նախարար Մնացականյանը եւ սենատոր Մենենդեսը կարեւորել են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը
15 Փետրվարի 2019 - 21:45
Այսօր՝ փետրվարի 15-ին, Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից
15 Փետրվարի 2019 - 21:24
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ մնացյալ լրատվամիջոցներն էլ իշխանության կողմից իրականացվող հետապնդումների և սահմանափակումների արդյունքում խիստ կաշկանդված են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16843
 
Լրահոս`