Facebook   Twitter
 
Սոցաջակցության Ստեփանավանի գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 107 մլն դրամ

Սոցաջակցության Ստեփանավանի գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 107 մլն դրամ

24 Հունվարի 2019 - 17:51
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը: Եվս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ տևական ժամանակ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս, սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 5 փոստային բաժանմունքների փոստատարների ու ավագ օպերատորների հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով, 2013 թվականի մայիսի 01-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիներ գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, թվով 692 քաղաքացիների հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում:

Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված հափշտակությունները կատարելիս, համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական, ինչպես նաև ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների քանակը չբացահայտվելու անձնական այլ դրդումներից ելնելով՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները կեղծ ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անունների դիմաց ստորագրել են և նպաստի գումարները ստանալով՝ փոխանցել գործակալության աշխատակիցներին: Արդյունքում՝ փոստատարների և ավագ օպերատորների միջոցով յուրաքանչյուր ամիս առձեռն ստացվել ու խարդախության եղանակով հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 550 617.000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով ձեռք բերված բավարար տվյալների համաձայն՝ 27 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 21-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Քրեական գործի շրջանակներում թվով 25 մեղադրյալներ վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ 107.000.000 ՀՀ դրամի չափով։

Պետությանը պատճառված վնասի մնացած մասի՝ 443 617 000 ՀՀ դրամի հատուցումն ապահովելու նպատակով արգելանք է դրվել հետախուզման մեջ գտնվող գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև՝ առաջին կարգի մասնագետի՝ շարժական, անշարժ գույքերի և բանկային հաշվեհամարների վրա:

Հիշեցնենք, որ Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի և առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում դեռևս 2018թ. հուլիսի 25-ին և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Թվով 25 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վայքի հիմնական դպրոցի տնօրենը յուրացրել է հրամանագրված, բայց աշխատանքի չհաճախած ազգականների՝ 2.5 միլիոնից ավելի աշխատավարձերը. Ոստիկանություն (տեսանյութ)
14 Փետրվարի 2019 - 20:47
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խոշոր չափի կեղծ ԱՄՆ-ի դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու. նրանցից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է
10 Փետրվարի 2019 - 22:52
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:
Վերին Արտաշատ համայնքի ղեկավարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (Տեսանյութ)
04 Փետրվարի 2019 - 20:07
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։
Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնյային
01 Փետրվարի 2019 - 16:23
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ եւ խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար, հաղորդում է ՀՔԾ-ն:
Քրեական գործ՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա
31 Հունվարի 2019 - 11:15
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ:
Միլիոնների չարաշահումներ սոցապծառայությունում. ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը
29 Հունվարի 2019 - 19:31
2018թ. նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայության ոլորտում պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են բացահայտվել և Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել:
Հափշտակության և պաշտոնական դիրքի չարաշահում Ստեփանավանի օդանավակայանում կատարված շինաշխատանքների ժամանակ. գործ է հարուցվել
25 Հունվարի 2019 - 13:25
Պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն...» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:
8.5 մլն դրամը գերազանցող վնաս՝ Սյունիքում ապօրինի անտառահատման հետևանքով
22 Հունվարի 2019 - 12:51
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ:
ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ է բացահայտվել (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 19:11
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 22
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն