Facebook   Twitter
 
Միլիոնների չարաշահումներ սոցապծառայությունում. ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը

Միլիոնների չարաշահումներ սոցապծառայությունում. ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը

29 Հունվարի 2019 - 19:31
2018թ. նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայության ոլորտում պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են բացահայտվել և Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել:
Ամենամեծ բացահայտումը վերաբերում էր Սոցիալական ապահովության պետական ծառայությունում օրենսդրության պահանջների խախտմամբ ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 միլիոն դրամ պարգևատրումներին: Ընդհանուր առմամբ՝ 65 քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել էր 555 մլն 165 հազար 544 դրամ:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իր ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին հաշվետվություն է հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատը: Ծառայությունում պետական բյուջեի միջոցների օգտագործման վերաբերյալ ստուգումներն իրականացվել են անցած տարի: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ստուգվել է ծառայության 2017թ. գործունեությունը: Ըստ այդմ՝ պարզվել է, որ տարվա ընթացքում եղել են դեպքեր, երբ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ երկրից 12 ամիս բացակայող կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարվել է 702.6 մլն դրամ, կանխիկ եղանակով՝ 619 մլն, իսկ երկրից 3-9 ամիս բացակայող թոշակառուներին՝ 4 մլրդ դրամ:

Չարաշահումների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են Գլխավոր դատախազություն: ՀՀ-ից բացակայող և կենսաթոշակի վճարման ցուցակներում ընդգրկված շահառուներին ոչ իրավաչափ վճարումների մի շարք գործերով Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «Հայփոստ» ընկերությունից պահանջելով վերադարձնել տասնյակ միլիոններ:

Աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակի ծրագրային ցուցանիշների շարունակաբար ավելացումը հանգեցրել է նրան, որ 2016թ. առաջացել են ավելի քան 1.2 մլրդ դրամ, իսկ 2017-ին՝ 2.7 մլրդ բյուջետային ազատ միջոցներ: 2018թ. բյուջետային ֆինանսավորման հայտով 20575 աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցողների կրճատումը, որը պետք է բերեր շուրջ 9 մլրդ դրամի խնայողության, իրականում տեղի չի ունեցել, և բացակայում են այդ կրճատման կոնկրետ շահառուների ցանկերը: Տեղի չի ունեցել նաև աշխատանքային ստաժի տևողության կրճատում, որի արդյունքում պետք է խնայվեր շուրջ 3 մլրդ դրամ:

«Հայփոստ» ՓԲԸ-ին միջնորդավճար է տրամադրվել վճարված կենսաթոշակի գումարի 1%-ի չափով՝ առանց համապատասխան հաշվարկ-հիմնավորման: Արդյունքում «Հայփոստին» մեկ կենսաթոշակառուի համար մատուցված ծառայությունների դիմաց պետ.բյուջեի միջոցների հաշվին կատարված վճարումները 12.7 անգամ ավելի ծախսատար են եղել (1.5 մլրդ դրամ), քան բանկերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումները (80.5 մլն դրամ):

Հաշվեքննիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հետ կապված: Օրինակ՝ 3891 նպաստառուներ իրենց բնակության հասցեում չեն սպառել կամ չնչին ծավալով են սպառել էլեկտրաէներգիա կամ գազ, այսինքն՝ փոխել են իրենց բնակության վայրը և չեն տեղեկացրել այդ մասին, սակայն ստացել են կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ, ընդհանուր 824.4 մլն դրամ գումարի չափով:

Բազմաթիվ են դեպքերը, երբ նպաստներ շարունակել են վճարվել անձանց, որոնք անշարժ գույքի առքուվաճառք են իրականացրել, ձեռք են բերել ավտոմեքենաներ ու մաքսավճարներ մուծել:

Ըստ հաշվետվության՝ մայրության նպաստների գծով ՊԵԿ-ին ավել է փոխանցվել գործատուներին սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից փոխհատուցված 280 մլն դրամ:

Չարաշահումներ են բացահայտվել սոցիալական նպաստառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի հետ կապված: Օրինակ՝ 5 դեպքերում չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, սակայն տրամադրվել է նաև թաղման նպաստ՝ 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում՝ այդ 5 դեպքերում էլ նպաստը ստացել է 1 անձ:

Պարզվել է, որ 1 անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր կան: Մասնավորապես՝ 60 անձինք ստացել են 448 թաղման նպաստ՝ 89.6 մլն դրամ ընդհանուր գումարով:

Խնդիրներ կան նաև նախկին ԽՍՀՄ ավանդատուների ավանդների փոխհատուցման հետ կապված: Հայտնաբերվել են թվով 305 անհամապատասխանություններ՝ վճարված 54 մլն դրամ ծավալով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վայքի հիմնական դպրոցի տնօրենը յուրացրել է հրամանագրված, բայց աշխատանքի չհաճախած ազգականների՝ 2.5 միլիոնից ավելի աշխատավարձերը. Ոստիկանություն (տեսանյութ)
14 Փետրվարի 2019 - 20:47
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խոշոր չափի կեղծ ԱՄՆ-ի դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու. նրանցից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է
10 Փետրվարի 2019 - 22:52
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:
Վերին Արտաշատ համայնքի ղեկավարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (Տեսանյութ)
04 Փետրվարի 2019 - 20:07
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։
Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնյային
01 Փետրվարի 2019 - 16:23
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ եւ խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար, հաղորդում է ՀՔԾ-ն:
Քրեական գործ՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա
31 Հունվարի 2019 - 11:15
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ:
Հափշտակության և պաշտոնական դիրքի չարաշահում Ստեփանավանի օդանավակայանում կատարված շինաշխատանքների ժամանակ. գործ է հարուցվել
25 Հունվարի 2019 - 13:25
Պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն...» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:
Սոցաջակցության Ստեփանավանի գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 107 մլն դրամ
24 Հունվարի 2019 - 17:51
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը: Եվս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում:
8.5 մլն դրամը գերազանցող վնաս՝ Սյունիքում ապօրինի անտառահատման հետևանքով
22 Հունվարի 2019 - 12:51
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ:
ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ է բացահայտվել (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 19:11
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 22
 
Լրահոս`
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն