Facebook   Twitter
 
Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնյային

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնյային

01 Փետրվարի 2019 - 16:23
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ եւ խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար, հաղորդում է ՀՔԾ-ն:
Ըստ մեղադրանքի` 2018 թվականի մայիսին ՍՊ ընկերության տնօրեն Ս. Հ.-ն., ՀՀ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վերլուծության բաժնի տեսուչ Ա. Պ.-ի իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով, նրան առաջարկել է ապօրինի դրամական վարձատրություն, որպեսզի վերջինս նպաստի ՊԵԿ հետաքննիչի կողմից իր ՍՊ ընկերության համար բարենպաստ որոշում կայացնելուն: Ա. Պ.-ն, իր հերթին, Ս. Հ.-ից խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ եւ նպատակ չունենալով որեւէ գործողություն կատարել վերջինիս օգտին, նրանից խաբեությամբ ստացել է 5.000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն եւ հափշտակել այն:

Բացի այդ, պարզվել է, որ 2018 թվականի օգոստոսին Ա. Պ.-ն մեկ այլ ընկերության մասնաճյուղի տնօրեն Ֆ. Դ.-ից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 դրամ գումար: Մասնավորապես, Ֆ. Դ.-ի խնդրանքով Ա. Պ.-ին է դիմել նշված ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացնող Ա. Գ.-ն՝ խնդրելով միջնորդ գտնել ՊԵԿ քննչական վարչությունում նշված ընկերության վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու համար:

Ա. Պ.-ն, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Ա. Գ.-ի միջոցով Ֆ. Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ՝ հայտնելով, թե իբր այդ գումարի դիմաց իր մտերիմ պաշտոնատար անձը հետամուտ կլինի քրեական գործով վարույթի կարճմանը, սակայն Ա. Պ.-ն հափշտակել է Ֆ. Դ.-ից խաբեությամբ ստացած գումարը, ինչի արդյունքում վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է՝ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՊԵԿ պաշտոնատար անձին:

Խարդախությամբ առանձնապես խոշոր եւ խոշոր չափերով գումար հափշտակելու համար ՊԵԿ տեսուչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՊԵԿ պաշտոնատար անձի իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար վերջինիս առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու համար Ս. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312.2 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու համար Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար 29.01.2019թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Ֆ. Դ.-ին: Վերջինիս վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խարդախության համար հետախուզվող 28-ամյա Մանեն ներկայացել է ոստիկանություն
25 Ապրիլի 2019 - 19:25
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 28-ամյա Մանե Ղազարյանը, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ՔԿՀ հրավիրված ատամնաբույժի գոտու տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, լիցքավորող սարք և ականջակալ
19 Ապրիլի 2019 - 16:21
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ապրիլի 19-ին, ժամը 11:35-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.- ին:
Ռանչպար համայնքում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել
15 Ապրիլի 2019 - 17:02
ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը:
Չարենցավանում դպրոցի տնօրենը աշխատանքի չհաճախող Երևանի բնակչին գրանցել է որպես հավաքարար, ԵՊԲՀ-ի ուսանող դստերը՝ լաբորանտ. ՔԿ
12 Ապրիլի 2019 - 13:19
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այնթափի 2 բնակիչ 50 000 դրամ կաշառք են տվել ՔԿՀ–ներից մեկին բուժակին, որպեսզի նա 4 հեռախոս փոխանցի ՔԿՀ–ում գտնվող իրենց հորը
06 Ապրիլի 2019 - 20:15
Ապրիլի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կաշառակերության դեպք են արձանագրել
06 Ապրիլի 2019 - 14:45
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ապրիլի 5-ին ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Առողջապահության փոխնախարարը կալանավորվեց
02 Ապրիլի 2019 - 19:02
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։
Փաստաբանը բողոքարկել է դատավորին կալանավորելու մասին դատարանի որոշումը
01 Ապրիլի 2019 - 16:59
3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար կալանավորված դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Կաշառք ստանալու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին
30 Մարտի 2019 - 20:56
Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 26
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական