Facebook   Twitter
 
Նշանակվեցին Տավուշի եւ Շիրակի մարզպետները. Վարչապետը նրանց կոչ արեց ներդրումներ բերել

Նշանակվեցին Տավուշի եւ Շիրակի մարզպետները. Վարչապետը նրանց կոչ արեց ներդրումներ բերել

06 Փետրվարի 2019 - 12:03
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշեց Տավուշի մարզպետ նշանակել Հայկ Չոբանյանին:
Մեկ այլ որոշմամբ, Շիրակի մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ այս պաշտոնները թափուր էին մնացել, երբ մարզպետներ Վահե Ղալումյանն ու Կարեն Սարուխանյանը ընտրվել էին ԱԺ պատգամավոր:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց եւ հաջողություններ մաղթեց նոր մարզպետներին՝ նշելով. «Նորընտիր մարզպետնեին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը եւ աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբեեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների: Պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանուհու 100-ամյակը շնորհավորել են մերկ մատուցողները
15 Փետրվարի 2019 - 22:34
Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքի բնակչուհու 100-ամյա հոբելյանին մերկ մատուցողներ են եկել, հաղորդում է Metro-ն:
Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի ապակին եւ գողացել հեռուստացույցը. Նույն օրը ամեն բան բացահայտվել է
15 Փետրվարի 2019 - 22:28
Փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող իր ընկերոջ տնից գողություն են կատարել:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
15 Փետրվարի 2019 - 22:21
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիր
15 Փետրվարի 2019 - 22:12
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Սիրո ինքնաթիռ. Բենքսիի անհետացած որմնանկարը վերադարձվել է
15 Փետրվարի 2019 - 22:05
Բրիտանացի նկարչ Բենքսին «Սիրո ինքնաթիռ» որմնանկարը պատկերել էր 2011-ին: Այն պատկերում է ինքնաթիռ, որը թռչելիս սրտի տեսքով հետագիծ է թողնում:
Էվերեստ տանող ճանապարհը փակել են զբոսաշրջիկների համար կուտակված աղբի պատճառով
15 Փետրվարի 2019 - 21:55
Չինացի պաշտոնյաները զբոսաշրջիկների համար անորոշ ժամանակով փակել են Տիբեթում գտնվող Էվերեստ ճամբարը: Դա անհրաժեշտ է կուտակված աղբը հավաքելու համար, ինչի համար 200 մարդուց կազմված խումբ է ստեղծվելու:
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն ընդլայնման կարիք ունի. Երևանի փոխքաղաքապետ
15 Փետրվարի 2019 - 21:48
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր այցելել են Ավետիք Իսահակյանի անվան գրադարան ու ծանոթացել առաջարկվող տարբերակներին և դրանք քննարկել տեղում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԱԳ նախարար Մնացականյանը եւ սենատոր Մենենդեսը կարեւորել են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը
15 Փետրվարի 2019 - 21:45
Այսօր՝ փետրվարի 15-ին, Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից
15 Փետրվարի 2019 - 21:24
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ մնացյալ լրատվամիջոցներն էլ իշխանության կողմից իրականացվող հետապնդումների և սահմանափակումների արդյունքում խիստ կաշկանդված են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16859
 
Լրահոս`