Facebook   Twitter
 
Հնդկաստանում սատկել է անազատության մեջ բնակվող ամենատարեց փիղը

Հնդկաստանում սատկել է անազատության մեջ բնակվող ամենատարեց փիղը

07 Փետրվարի 2019 - 23:54
Հնդկաստանում սատկել է Դաքշայանի անունով հայտնի աշխարհի ամենատարեց փիղը, որն անազատության մեջ է պահվել:
Ինչպես գրում է BBC News-ը, կենդանին, որը հայտնի էր փիղ-տատիկ անունով, սատկել է 88 տարեկանում: Նրա անասնաբույժն ասել է, որ կենդանին սննդից հրաժարվել է երեքշաբթի, որից հետո վրա է հասել մահը:

Նշվում է, որ վերջին տարիներին կենդանուն կերակրում էին արքայախնձորով և գազարով, քանի որ վերջինս սկսել էր դժվարությամբ տեղաշարժվել: Մի քանի տարի շարունակ կենդանին հանրային միջոցառումների չի մասնակցել:

Հնդկաստանում ավելի քան 2400 փիղ անազատության մեջ է բնակվում:

Նշվում է, որ անազատության մեջ ապրած ամենատարեց փիղը՝ ըստ Գինեսի գրքի, եղել է Լին Վենգը, որը բնակվել է Չինաստանում և ծառայել չինական ուժերում 1937-45 թվականներին տեղի ունեցած ճապոնա-չինական պատերազմի ժամանակ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վայրի բնության մեջ ազատ արձակված ընձառյուծն անհետացել է Հյուսիսային Կովկասի սարերում
16 Փետրվարի 2019 - 13:15
Հյուսիսային Կովկասի բնության պահպանության և պաշտպանության կենտրոնը չորս առաջավորասիական ընձառյուծի վայրի միջավայրում ազատ է արձակել։
Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
15 Փետրվարի 2019 - 14:29
Հանրապետության տարածքում` փետրվարի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել Հայաստանում
13 Փետրվարի 2019 - 15:57
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը:
Թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲՆ
12 Փետրվարի 2019 - 11:11
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54.239.165 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը. (տեսանյութ)
11 Փետրվարի 2019 - 23:36
Երևանի քաղաքապետարանը թափառող շների խնդրի մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:
«Թեղուտի պոչամբարի թունավոր փոշին լցվում ու խեղդում է բնակավայրը». ահազանգում են Շնողի բնակիչները (Տեսանյութ)
09 Փետրվարի 2019 - 19:18
Լոռի մարզի բնակիչները «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջոցով ահազանգում են Շնող գյուղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հաղորդում է Econews.am-ը:
Բնապահպանության նախարարը` կառավարության ծրագրի մասին
09 Փետրվարի 2019 - 18:40
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին, մասնավորապես բնապահպանական ոլորտին վերաբերող կետերին: Նախարարը մասնավորապես գրել է.
Ահազանգ. Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում եւ լցվում Շնող գետի Մանստեւ վտակի մեջ
09 Փետրվարի 2019 - 11:06
Անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում եւ լցվում Շնող գետի վտակ Մանստեւ գետակի մեջ։ Այս մասին ահազանգում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
07 Փետրվարի 2019 - 11:10
Փետրվարի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 125
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճարպն այրող վեց մթերքներ
Հասարակություն