Facebook   Twitter
 
Քողարկված մահ բանակում, վտանգավոր նախադեպ. ինչու է լռել ՊՆ-ն

Քողարկված մահ բանակում, վտանգավոր նախադեպ. ինչու է լռել ՊՆ-ն

10 Փետրվարի 2019 - 19:06
Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ:
Էդգար Գրիգորյանը երեք երեխաների հայր էր։ Շատ ավելի արտառոց է այն փաստը, որ ՊՆ-ն երեկ չի հերքել կատարվածը, սակայն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչու է քողարկվել, թաքցվել տեղեկատվությունը։ «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»,- ասված է ՊՆ պարզաբանման մեջ։

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: Ուշագրավ է, որ ՊՆ-ից զատ՝ դեպքի մասին լռություն է պահպանել նաև Քննչական կոմիտեն։ Այս փաստն ինքնին տխուր եզրահանգումների, անգամ՝ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Հայկական բանակում զինվորի մահը՝ անկախ հանգամանքներից, երբեք չի թաքցվել ու դա եղել է իրար հաջորդող բոլոր իշխանությունների կարևոր ձեռքբերումներից մեկը։ Ավելորդ չէ նշել, որ այդ կարևոր առանձնահատկությամբ մեր բանակը տարբերվել է Ադրբեջանի զինված ուժերից, որտեղ մինչև այժմ էլ հստակ պատկեր չկա ոչ առաջնագծում զոհերի և ոչ էլ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինվորների թվի մասին։ Հայկական բանակում ձևավորվել են միանգամայն այլ հարաբերություններ ու մշակույթ։

Նույնիսկ Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմների ժամանակ հանրությունը պաշտոնապես իրազեկվել է զոհերի մասին՝ ինչքան էլ, որ ժողովրդի համար հոգեբանորեն դժվար է եղել տեղեկանալ տասնյակ մահերի, երիտասարդ կյանքերի ընդհատման մասին։ Եթե զինվորը, սպան զոհվել են թշնամու գնդակից, ապա նման դեպքերում հասարակությունը տեղեկացվել է՝ հերոսի հրաժեշտն ըստ արժանվույն կազմակերպելու, նրան արժևորելու նպատակով։ Հայաստանի ՊՆ-ն օպերատիվորեն տեղեկացրել է նաև այն մահերի մասին, որոնք հետևանք են բանակում ձևավորված ոչ կանոնադրային հարաբերությունների։ Այս դեպքերում հասարակության իրազեկվածությունը նպաստել է, որ հնարավորինս նվազեցվեն հանցագործությունների կոծկման դեպքերը։

Մի խոսքով՝ բանակը թափանցիկ է եղել հասարակության համար, ինչի հետևանքով եղել է ժողովրդի կողմից գնահատված ու արժևորված թերևս միակ պետական ինստիտուտը՝ անգամ քրեօլիգարխիայի իշխանության տարիներին, երբ իշխանության մարմինների հեղինակությունը ժողովրդի աչքերում հավասարեցված էր գետնին։ Արտառոց է, որ բանակում զինվորի մահը թաքցվել է հեղափոխությունից հետո, երբ ամենաբարձր մակարդակով հավաստիացվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Արդյո՞ք պաշտոնական վարկածը ճիշտ է ու Էդգար Գրիգորյանը զոհվել է ոչ կանոնադրական հարաբերությունենրի հետևանքով։ Եթե՝ այո, ապա ովքե՞ր են պատասխանատուները և ինչո՞ւ է թաքցվել այս տեղեկությունը։ Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ ազդեցիկ ինչ-որ մարդկանց ձեռնտու չի եղել այս հանցագործության բացահայտումը։ Թեև փաստեր չունենք, բայց կարող ենք ենթադրել, որովհետև մեր բանակում զինծառայող է սպանվել ու մենք իրազեկված չենք դրա մասին։

Ի դեպ, քանի որ զինվորի մահը գաղտնի է պահվել, ապա հասարակությունն իրավունք ունի քննարկել ցանկացած վարկած, համենայն դեպս՝ մինչև այն պահը, քանի բացահայտված չեն այս դեպքի բոլոր մանրամասները։ Ցանկացած դեմոկրատական հասարակությունում զինվորի մահը թաքցնելը կարող է աննախադեպ սկանդալի պատճառ դառնալ՝ հանգեցնելով աղմկոտ պաշտոնանկությունների ու կոնկրետ մարդկանց պատասխանատվության։ Նման մշակույթ պետք է ձևավորվի նաև Հայաստանում։ ՊՆ ու քննչական մարմինների անշնորհքության պատճառով մենք ուշ ենք տեղեկանում կատարվածի մասին և ուշացումով ասում ենք՝ հիշատակդ լույսի մեջ մնա, եղբայր․․․

Լուսանկարը՝ panorama.am-ի

Աղբյուրը՝ 1in.am
 
Նմանատիպ նորություններ
«Արարատ-2»-ի դարպասապահին սպանող 23-ամյա երիտասարդը նախկինում ծանր հանցագործության համար դատապարտվել է, ազատ է արձակվել համաներմամբ. նոր մանրամասներ
19 Ապրիլի 2019 - 17:06
Պարզվել է ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոբերտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը։
Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը
19 Ապրիլի 2019 - 17:04
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցված է:
Business Insider-ը Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ «շոկային» փաստեր է ներկայացրել
19 Ապրիլի 2019 - 17:01
Ամերիկյան Business Insider ֆինանսական հարթակը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տնտեսության վերաբերյալ առավել «շոկային» փաստերի ցանկը:
Աբրահամ Խաշմանյանի վերադարձն «Ալաշկերտ» հաղթական էր
19 Ապրիլի 2019 - 17:00
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» եւ հաղթեց 2:0 հաշվով:
«Արսենալի» դեմ հանդիպումը տեւեց 30 րոպե. Անչելոտի
19 Ապրիլի 2019 - 16:37
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած տնային պարտությունը նվազագույն հաշվով:
ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական կալանքից ազատ են արձակվել գրավի կիրառման արդյունքում. Դատախազության պարզաբանումը
19 Ապրիլի 2019 - 16:35
Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՊԵԿ աշխատակից Սուրեն Էլոյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, «անաղմուկ ազատ է արձակվել և վայելում է իր հանգիստը» և գտնվում է ՀՀ-ից դուրս:
ՀՀ նախագահի աշխատակազմը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հայտարարություն է տարածել
19 Ապրիլի 2019 - 16:33
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ: Այդմասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայաստանում գյուղական անասնաբույժների աշխատավարձը ծիծաղելի է. տեսչության պետ
19 Ապրիլի 2019 - 16:25
Հայաստանում անհրաժեշտ է պետական մոտեցում ցուցաբերել անասնաբույժի մասնագիտությանը։ Այս մասին ասել է սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը մամուլի ասուլիսում։
Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով
19 Ապրիլի 2019 - 16:24
Ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը Արցախի թիմը կներկայանա բացառապես արցախցի ֆուտբոլիստներով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16089
 
Լրահոս`