Facebook   Twitter
 
Սաակաշվիլին ասել է, թե երբ կվերադառնա Վրաստան

Սաակաշվիլին ասել է, թե երբ կվերադառնա Վրաստան

11 Փետրվարի 2019 - 08:42
Բելգիայում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրում ներկա իրավիճակը հարմար չէ իր վերադարձի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ իրեն հաճախ են հարցնում երկիր վերադառնալու մասին, սակայն այնտեղ իրավիճակը դեռ «պատրաստ չէ»։ Սաակաշվիլին նշել է, որ մտադիր է Վրաստան այցելել, բայց այն բանից հետո, երբ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում իրավիճակը «կնախապատրաստվի»։

«Հնարավոր չէ հեռվից նայել՝ ինչպես է ոչնչացվում երկիրդ»,-հավելել է նա։

Սաակաշվիլին ասել է նաև, որ երկրում խաղաղ իշխանափոխության ծրագիր ունի, ինչպես նաև խոստացել Վրաստանի քաղաքացիություն տալ նրանց, որոնք ծնվել են Վրաստանում և ծագմամբ վրացի են։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանուհու 100-ամյակը շնորհավորել են մերկ մատուցողները
15 Փետրվարի 2019 - 22:34
Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքի բնակչուհու 100-ամյա հոբելյանին մերկ մատուցողներ են եկել, հաղորդում է Metro-ն:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
15 Փետրվարի 2019 - 22:21
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիր
15 Փետրվարի 2019 - 22:12
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հնդկաստանը վերականգնել է Իրաքի հետ ավիակապը 30-ամյա ընդմիջումից հետո
15 Փետրվարի 2019 - 22:02
Հնդկական ազգային Air India ավիաընկերությունը վերականգնել է օդային կապն Իրաքի հետ 29-ամյա ընդմիջումից հետո՝ շիա ուխտավորների խմբին հասցնելով Նաջաֆ քաղաք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով իրաքյան al-Sumariya հեռուստաալիքին։
Էվերեստ տանող ճանապարհը փակել են զբոսաշրջիկների համար կուտակված աղբի պատճառով
15 Փետրվարի 2019 - 21:55
Չինացի պաշտոնյաները զբոսաշրջիկների համար անորոշ ժամանակով փակել են Տիբեթում գտնվող Էվերեստ ճամբարը: Դա անհրաժեշտ է կուտակված աղբը հավաքելու համար, ինչի համար 200 մարդուց կազմված խումբ է ստեղծվելու:
ԱԳ նախարար Մնացականյանը եւ սենատոր Մենենդեսը կարեւորել են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը
15 Փետրվարի 2019 - 21:45
Այսօր՝ փետրվարի 15-ին, Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից
15 Փետրվարի 2019 - 21:24
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ մնացյալ լրատվամիջոցներն էլ իշխանության կողմից իրականացվող հետապնդումների և սահմանափակումների արդյունքում խիստ կաշկանդված են:
Արարատ Միրզոյանն ու Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ
15 Փետրվարի 2019 - 21:13
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Չինաստանում զանգվածաբար ծաղկել է սակուրայի այգին
15 Փետրվարի 2019 - 20:55
Չինաստանի Գուանչժոու քաղաքում ծաղկել է սակուրայի այգին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ քաղաքում տաք եղանակ է, այդ իսկ պատճառով ճապոնական հայտնի բալենու ծաղկման համար կատարյալ պայմաններ են ստեղծվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9146
 
Լրահոս`