Facebook   Twitter
 
Ճապոնիան մեղադրել է Չինաստանին իր տարածքային ջրեր ներխուժելու համար

Ճապոնիան մեղադրել է Չինաստանին իր տարածքային ջրեր ներխուժելու համար

11 Փետրվարի 2019 - 09:47
Ճգնաժամային արձագանքման շտաբ է ստեղծվել Ճապոնիայի վարչապետի գրասենյակում՝ կապված այն բանի հետ, որ չինական պահականավը երկուշաբթի ներխուժել է ճապոնական տարածքային ջրեր Արեւելաչինական ծովի վիճելի կղզիների տարածքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին։
Չինական չորս պահականավ մոտեցել է Ճապոնիայի տարածքային ջրերին, և դրանցից մեկը ներխուժել է, ինչպես տեղեկացվում է, ճապոնական գոտի Սենկակու կղզիների տարածքում, որոնք Չինաստանում անվանում են Դյաոյուդաո և համարում են իրենցը։

Ճգնաժամային արձագանքման շտաբը տեղեկություններ է հավաքելու այս միջադեպի մասին եւ հետեւելու է հետագա իրավիճակին, ասում է հեռուստաալիքը։

Սենկակու (Դյաոյուդաո) կղզիները տարածքային վեճի առարկա են Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ։ Ճապոնիան պնդում է, որ դրանք իրենն են 1895 թվականից, Պեկինում հիշեցնում ենմ որ 1783 եւ 1785 թվականների ճապոնական քարտեզներին Դյաոյուդաո կղզիները նշված են որպես չինական տարածք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ վերահսկողության ներքո եւ հանձնվել են Ճապոնիային 1972 թվականին։

Տարածքային խնդիրը Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ հատկապես սրեց երկու երկրների հարաբերություններն այն բանից հետո, երբ 2012-ին Ճապոնիայի կառավարությունը ճապոնացի սեփականատիրոջից գնեց հինգ անմարդաբնակ կղզիներից երեքը, որոնք Պեկինում համարում են չինական տարածք։

Անցած տարի Ճապոնիան եւ Չինաստանը պայմանավորվեցին գործարկել Արեւելաչինական ծովում միջադեպերի կանխման մեխանիզմ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանի հանդիպման արդյունքներով։ Դրանով նախատեսվում էր արտակարգ կապի գծի ստեղծում՝ խուսափելու համար պատահական զինված բախումներից օդում եւ ծովում։ Մեխանիզմը պետք է գործեր հունիսի 8-ից։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
18 Ապրիլի 2019 - 20:50
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը
18 Ապրիլի 2019 - 20:47
Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։
Արգենտինայում 220 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
18 Ապրիլի 2019 - 20:33
Արգենտինայի «Իսչիգուալաստո» բնության հատուկ պահպանվող տարածքում հնագետները շուրջ 220 մլն տարվա հնության դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:
Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի հնագույն մոլեկուլը
18 Ապրիլի 2019 - 16:53
Ամերիկացի և գերմանացի գիտնականներից բաղկացած թիմը հայտնաբերել է տիեզերքում մոլեկուլի հնագույն տեսակը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը դրական լիցքավորված հելիումի հիդրիդի մասին է:
Կրասնոյարսկում քամին տապալել է բետոնե սյուները (Տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 16:13
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում ուժեղ քամին տապալել է երկու բետոնե սյուները, որոնք ընկել են բանուկ փողոցի վրա, գրում է РИА Новости-ն:
Վեոլիա Ջրի տնօրինությունը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
18 Ապրիլի 2019 - 15:58
Վեոլիա Ջուր ընկերության տնօրինությունը որոշել է 10 հազար եվրո հատկացնել տաճարի վերականգնմանը, այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Վնուկովոյում օդանավ է այրվել
18 Ապրիլի 2019 - 15:34
Մոսկվա-Մախաչկալա ուղևորափոխադրող օդանավերից մեկը Վնուկովոյի օդանավակայանում բռնկվել է: Այն թռիչքի էր նախապատրաստվում:
Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման աշխատանքների ընթացքում այցելուների համար բաց կմնա
18 Ապրիլի 2019 - 15:25
Փարիզի Աստվածամոր տաճարը, որում օրերս խոշոր հրդեհ էր բռնկվել, վերանորոգման և վերակառուցման աշխատանքների 5 տարվա ընթացքում չի փակվի, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը BFMTV հեռուստաընկերության եթերում:
Նորզելանդացի նախկին պաշտոնյան դեսպանատան զուգարանում գործընկերներին նկարահանելու համար գաղտնի տեսախցիկ է տեղադրել
18 Ապրիլի 2019 - 15:19
Նոր Զելանդիայի նախկին ռազմական կցորդ Ալֆրեդ Քիթինգն այսօր Օքլենդի շրջանային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Վաշինգտոնում երկրի դեսպանատան զուգարանում գործընկերներին նկարահանելու նպատակով գաղտնի տեսախցիկ տեղադրելու համար, գրում է stuff.co.nz-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4708
 
Լրահոս`
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն