Facebook   Twitter
 
Երևանում կայացել է Հարկային տեսուչներ առանց սահմանների աշխատանքային հանդիպում

Երևանում կայացել է Հարկային տեսուչներ առանց սահմանների աշխատանքային հանդիպում

11 Փետրվարի 2019 - 11:53
ՀՀ ՊԵԿ-ի և Իտալիայի հարկային մարմնի միջև նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրում
Փետրվարի 6-8-ը Երևանում կայացել են Հարկային տեսուչներ առանց սահմանների (Tax Inspector Without Borders) ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում աշխատանքային հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի Հատուկ հարկային ստուգումների ստորաբաժանման (Special Tax Audit Unit) ղեկավար՝ Վիտո Ֆուրնարիի հետ: Ծրագիրը Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի և Տնտեսական համագործակցության և Զարգացման կազմակերպության համատեղ իրականացվող գործնական նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։

Այն հնարավորություն է տալիս փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքները և հմտությունները հարկային մարմնին անմիջապես ստուգումների իրականացման ժամանակ՝ «սովորել իրագործելով (learning by doing)» կարգախոսով: Բացի ակնկալվող ստուգման կարողությունների որակի բարձացումից, նախատեսվում է, որ ծրագիրը կնպաստի նաև հարկային մուտքերի ավելացմանը, հարկ վճարողների վստահության բարձրացմանը և հարկային օրինապահության ամրապնդմանը։

Ի տարբերություն միջազգային տեխնիկական աջակցության այլ ծրագրերի, վերջինս լրացնում է բացը տեսության և պրակտիկայի միջև՝ զբաղեցնելով առաջնային դիրք տեխնիկական աջակցության ոլորտում, մասնավորապես զարգացող երկրների հարկային մարմինների ստուգման կարողությունների զարգացման գործում։

Երկօրյա այցի շրջանակում փորձագետը հանդիպել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Միքայել Փաշայանի, Ռուստամ Բադասյանի և այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցչի այցելությունը նախապատրաստական քայլ է՝ ծրագրի շրջանակում համագործակցություն հաստատելու և այն հետագայում հուշագրի տեսքով ամրագրելու համար: Այդ նպատակով փետրվարի 26-ից 28-ը նախատեսվում է ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետության հարկային մարմին՝ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման մեխանիզմների ներդրման, ստուգման կարողությունների ընդլայնման և զարգացման, քննչական մարմինների կարողությունների հզորացման ոլորտներում փոխհամագործակցության հաստատման համար: Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց միջև, որի արդունքում նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրումը: Փաստաթուղթը կներկայացվի ՏՀԶԿ քարտուղարություն, ինչն էլ պաշտոնապես կհանդիսանա ծրագրի մեկնարկ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նմանատիպ նորություններ
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է
17 Փետրվարի 2019 - 17:58
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
17 Փետրվարի 2019 - 17:21
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է
17 Փետրվարի 2019 - 12:22
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Դոլարը գնվում է 484.50 դրամով. արտարժույթների փոխարժեքները
17 Փետրվարի 2019 - 10:30
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ փետրվարի 17-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
17 Փետրվարի 2019 - 09:47
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
16 Փետրվարի 2019 - 19:08
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Վայքի եւ Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ուշագրավ շարժեր խոշոր հարկ վճարողների ցանկում. «Ալեքս Հոլդինգը» 25 տոկոսով պակաս հարկ է վճարել
16 Փետրվարի 2019 - 15:34
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները, որտեղ ուշագրավ ու հետաքրքիր տեղարաշարժեր են եղել նախորդ տարվա համեմատ:
Կոնյակագործությունը հարվածի տակ է. կորցնում ենք շուկան. Տնտեսվարողները դիմում են վարչապետին
16 Փետրվարի 2019 - 14:48
Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց բողոքն արտահայտելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրոենսդրական փոփոխություններից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 795
 
Լրահոս`