Facebook   Twitter
 
Ինդոնեզիայի ոստիկանները հարցաքննության ժամանակ օձով ահաբեկել են կասկածյալին (տեսանյութ)

Ինդոնեզիայի ոստիկանները հարցաքննության ժամանակ օձով ահաբեկել են կասկածյալին (տեսանյութ)

11 Փետրվարի 2019 - 12:14
Ինդոնեզիայի ոստիկանությունը ստիպված է եղել ընդունել, որ կառույցի աշխատակիցները գողության համար կասկածվող անձի հարցաքննության ժամանակ օձ են օգտագործել՝ ահաբեկելով տղամարդուն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտնի է դարձել համացանցում համապատասխան տեսանյութի տարածումից հետո:

Երկրի արևելյան Պապուա մարզի ոստիկանությունը ներողություն է խնդրել կատարվածի համար՝ միևնույն ժամանակ փորձելով արդարացնել ոստիկանների պահվածքը՝ նշելով, որ օձը թունավոր չի եղել:

Հարցաքննության շոկային տեսանյութում երևում է՝ ինչպես է կասկածյալը վախեցած ճչում, մինչդեռ հարցաքննողը ծիծաղում է ու երկու մետրանոց շագանակագույն օձին գցում շղթայված ձեռքերով կասկածյալի վզին: Այնուհետև հարցաքննողն օձի գլուխը մոտեցնում է տղամարդու դեմքին, ինչից հետո նրա մոտ հիստերիա է սկսվում: Այդ ընթացքում սենյակում գտնվող մյուս ոստիկանները կասկածյալին անընդհատ հարցնում են, թե նա քանի անգամ է հեռախոս գողացել:

Տեղի իրավապաշտպանները կատարվածը որակել են մարդու իրավունքների խախտում՝ նշելով, որ հարցաքննությունն իրականացվել է կասկածյալին տանջելու մեթոդներով: Նրանք նաև ընդգծել են, որ սա ոստիկանության կողմից օձի կիրառմամբ հարցաքննություն անցկացնելու ու կասկածյալներին ահաբեկելու առաջին դեպքը չէ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 18:04
«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։
Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ. Նա թերություններ է նկատել (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 15:32
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անակնկալ այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղավ բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։
Ուրալ-Արարատ հանդիպման գոլի և վտանգավոր պահերի տեսանյութը
23 Փետրվարի 2019 - 14:48
Երևանի «Արարատը», ինչպես արդեն հայտնել էինք, կիպրոսյան հավաքի վերջին խաղում մրցել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ:
Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ
23 Փետրվարի 2019 - 14:40
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 884
 
Լրահոս`