Facebook   Twitter
 
ՀՀ-ում օդանավով մեկնող ուղեւորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման համակարգեր կներդրվեն. ՊԵԿ

ՀՀ-ում օդանավով մեկնող ուղեւորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման համակարգեր կներդրվեն. ՊԵԿ

11 Փետրվարի 2019 - 12:27
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությունը 2018թ. հանդես է եկել Հայաստանում օդային ճանապարհով ուղեւորվող անձանց մասին նախնական տեղեկատվության փոխանակման (API/PNR) համակարգերի ներդրման նախաձեռնությամբ:
Բազմակողմանիորեն ուսումնասիրվել է համակարգերի ներդրման միջազգային լավագույն փորձն ու պատրաստվել ծրագրի ներդրման նախագիծ: Աշխարհում ավելի քան 60 երկիր կիրառում են API/PNR համակարգերը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ օդանավակայաններում մեծ ուղեւորահոսքերի արդյունավետ կառավարման նպատակով Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության եւ Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի կողմից մշակված API (ուղեւորների նախնական տեղեկատվության) եւ PNR (ուղեւորների տվյալների գրանցման) համակարգերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնող մարմիններին նախքան ուղեւորների ժամանումը նրանց մասին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ստուգման գործընթացում ռիսկերի կառավարումն առավել թիրախային դարձնելու նպատակով:

Համակարգերի ներդրումը Հայաստանում կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը, ռիսկերի թիրախային գնահատմանը, օդանավակայաններում ցածր ռիսկային ուղեւորների հոսքի թեթեւացմանը եւ վերջիններիս ուղեբեռների ստուգման ժամանակահատվածի նվազեցմանը:

ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչը հունվարի 20-23-ը մասնակցել է Բրյուսելում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության եւ Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի API/PNR հաղորդակցության կոմիտեի 23-րդ հանդիպմանը:

Քննարկվել են ծրագրի ներդրման ուղեցույցները, առաջարկվող փոփոխությունները եւ մարտահրավերները: ՀՀ-ում API/PNR համակարգերի ներդրման նպատակով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր՝ նոր իրավական ակտերի ընդունման կամ արդեն իսկ գործող իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու միջոցով, մասնավորապես՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերի առումով:

Ներկայում այդ նպատակի իրականացման համար աշխատանքներ են տարվում միջգերատեսչական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է
17 Փետրվարի 2019 - 17:58
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
17 Փետրվարի 2019 - 17:21
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է
17 Փետրվարի 2019 - 12:22
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Դոլարը գնվում է 484.50 դրամով. արտարժույթների փոխարժեքները
17 Փետրվարի 2019 - 10:30
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ փետրվարի 17-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
17 Փետրվարի 2019 - 09:47
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
16 Փետրվարի 2019 - 19:08
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Վայքի եւ Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ուշագրավ շարժեր խոշոր հարկ վճարողների ցանկում. «Ալեքս Հոլդինգը» 25 տոկոսով պակաս հարկ է վճարել
16 Փետրվարի 2019 - 15:34
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները, որտեղ ուշագրավ ու հետաքրքիր տեղարաշարժեր են եղել նախորդ տարվա համեմատ:
Կոնյակագործությունը հարվածի տակ է. կորցնում ենք շուկան. Տնտեսվարողները դիմում են վարչապետին
16 Փետրվարի 2019 - 14:48
Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց բողոքն արտահայտելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրոենսդրական փոփոխություններից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 795
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճարպն այրող վեց մթերքներ
Հասարակություն