Facebook   Twitter
 
Լեւոն Զուրաբյանը շատ մեծ ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման մեջ. Վարազդատ Կարապետյան

Լեւոն Զուրաբյանը շատ մեծ ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման մեջ. Վարազդատ Կարապետյան

11 Փետրվարի 2019 - 12:43
Ես Լեւոն Զուրաբյանին անձամբ ծանոթ չեմ, գտնում եմ, որ նա շատ մեծ ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման մեջ եւ չեմ կարծում, որ մենք մարդուն կարող ենք զիջել ինչ–որ բանի դիմաց:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա առաջարկել էր ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին զիջել Ադրբեջանին տարածքների դիմաց:

Հարցին, թե ինչպես է, որ ինքը հավանել է Սոֆիա Հովսեփյանի գրառումը, Վարազդատ Կարապետյանն ասաց. «Խնդիրը հարցի էության քննարկմանն էր վերաբերում, այլ ոչ թե մարդկանց։ Ընդհանրապես հարցերը դեպի մարդկանց հանգեցնելը այնքան էլ կոռեկտ չէ»:

Լրագրողի հարցին, թե ինքը տպավորություն ունի, որ Զուրաբյանը խոսում է զիջումների մասին, Վարազդատ Կարապետյանն ասաց՝ ոչ, ինքը հոդվածը կարդացել է եւ նման տպավորություն չունի։

Նշենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ պետք է պատրաստ լինել զիջումների: ԴՐանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիո Հովսեփյանն անդրադառնալով դրան գրառում էր արել, որտեղ նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման. Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ «գանգստերների նմանակող»
20 Ապրիլի 2019 - 19:51
Կրկնակի օսկարակիր Սթիվեն Քոլբերթի հետ երեկոյան շոուում Հոլիվուդի կինոաստղ Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ գանգստերների նմանակող», գրում է The Guardian-ը։
Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են ընթանում. կան ձերբակալվածներ
20 Ապրիլի 2019 - 19:48
Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:
Ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային
20 Ապրիլի 2019 - 19:46
Հնդկաստանում, ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային, որը բակում քնած է եղել մոր կողքին՝ հայտնում է Daily Mail-ը։
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր
20 Ապրիլի 2019 - 19:45
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը՝ ցրտահարության վտանգ չկա. Գագիկ Սուրենյան
20 Ապրիլի 2019 - 19:43
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Տրավոլտան, ինչպես և 40 տարի առաջ, իր բարձունքում է. դերասանը կրկնեց իր պարային շարժումը
20 Ապրիլի 2019 - 19:39
65-ամյա հայտնի դերասանը վերջերս երկրպագուների հետ կիսվեց 1977 թ. էկրանավորված «Շաբաթ երեկոյի տենդ» ֆիլմի մասին հրաշալի լուրը։ Սաունդթրեքի ալբոմը վաճառվել է ռեկորդային թվով, որի պատվին Տրավոլտան նկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը:
Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը
20 Ապրիլի 2019 - 19:38
Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները:
Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում
20 Ապրիլի 2019 - 19:37
Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՏV 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մոտ 200 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է
20 Ապրիլի 2019 - 19:35
108-ամյա Էնի Ուիլսոնը Հյուսիսային Կարոլինայից ամեն ուրբաթ մի բաժակ լավ գինի է խմում։ Այդ ավանդույթը առաջ է եկել տարիներ առաջ, եւ երկարակյաց կինը իրեն չի զրկում այդ հաճույքից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16018
 
Լրահոս`