Facebook   Twitter
 
Բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում. փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը. Շարմազանով

Բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում. փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը. Շարմազանով

11 Փետրվարի 2019 - 13:14
Վաղը ԱԺ-ի դատին Նիկոլ Փաշինյանը ներկայացվելիք կառավարության գործունեության հնգամյա ծրագրի նախագիծը, ի տարբերություն նախորդ ծրագրի նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ:
Այդ մասին Facebook սոցիալական ցանցում ուղիղ միացման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հունիսին ներկայացրած ծրագրին տվել եմ բացասական գնահատակն եւ նշել եմ, որ դա ոչ թե ծրագիր է, այլ բաժակաճառերի եւ կենածների ժողովածու: Մեծ ցանկության դեպքում, Փաշինյանի ներկայացրած այս ծրագիրը դժվար է անվանե նույնիսկ կենածների ժողովածու: Այն ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի ստերի եւ չիրականացրած խոստումների չիրականացման արձանագրումն է: Դատեք ինքներդ, իշխանության գալով, Փաշինյանը հայտարարում էր թռիչքային զարգացման մասին, իսկ այսօր մենք ունենք ոչ թե թռիքային զարգացում, այլ՝ անկում: Նա խոստանում էր աշխատատեղերի բացում, բայց այսօր գործարաններ են փակվում, իսկ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են եւ բռնել են արտագաղթի ճանապարհը: Նախարարությունները կրճատվում են, եւ աշխատողների մի մասն արդեն դարձել է գործազուրկ: Գործը հասել է նրան, որ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչներից մեկը ցինիկաբար նշում է, որ «աշխատատեղերը կրճատվում են, որպեսզի մարդիկ նոր աշխատատեղեր գտնեն»: Փաշինյանը խոստանում էր աղքատության կտրուկ նվազում, բայց այսօր մենք չունենք աղքատության կտրուկ նվազում, նա խոստանում էր ներդրումային բում, բայց այսօր մենք չունենք ներդրումների ավելացում, նունիսկ ներդրումները պակասել են: Բոլոր ոլորտներում Փաշինյանն արձանագրել է անկում: Կախադրական փայտիկն էլ չօգնեց: Փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը»,-ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ գալով իշխանության Փաշինյանն ասում էր, որ չի լինելու քաղաքական հետապնդում. «Բայց անցյալ շաբաթ եւս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանում կա քաղաքական բանտարկյալ եւ դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Սա անթույլատրելի է: Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ միավորվում են պանթուրքիզմի եւ հահակայկականության գաղափարի շուրջ, մեր նոր իշխանությունը ձերբակալում է Արցախի հերոսներին: Փաշինյանը, մի կողմ դնելով օրենքներն ու սահամանադրական նորմերը, միանձնյա է որոշում հայկական զորախումը Սիրիա պետք է գնա,թե՝ ոչ: Նա առանց ԱԺ վավերացման Սիրիա զորախումբ է ուղարկում: Իսկ երբ հարցնում ես՝ ինչ հիմքով է դա արվել, այդ ժամանակ ավելի լավ է կառավարության ներկայացուցիչները լռեն, ինչ-որ մեկը բանավոր պայմանավորվածության մասին է խոսում, մեկը՝ ինչ-որ փաստաթղթի մասին, որը որեւէ կապ չունի ռազմաքաղաքական համագործակցության մասին… Բա ո՞ր է ԱԺ-ն, բա այդ 132 պատգամավորներն ինչի՞ են ընտրվել, եթե չեն իրականացնում իրենց սահմանադրական լիազորությունները: Ո՞ւր եք, տղաներ: Ընտրվել եք, որ գաք նստեք աթոռներին ուրախանա՞ք: Իշխանությունը բեռ է: Վերցրեք այդ բեռը, ծառայեք պետությանը: Նախկին լրագրող Փաշինյանը, որը միշտ խոսել է հրապարակայնության կարեւորության մասին, նրա իշխանության օրոք մենք ամիս ու կես հետո նոր իմանում ենք, որ զինվոր է սպանվել: Ինչո՞ւ եք թաքցրել այդ սպանությունը եւ քաղաքական շրջանակներից, եւ ժողովրդից: Մենք ուզում ենք իմանալ՝ Փաշինյանը տեղեկացված է եղել ու հրահանգել է չասել, որպեսզի ստվեր չգցի Դուշանբեի վերելակային պայմանավորվածության վրա, թե՝ ինքը տեղեկացված չի եղել»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ «գանգստերների նմանակող»
20 Ապրիլի 2019 - 19:51
Կրկնակի օսկարակիր Սթիվեն Քոլբերթի հետ երեկոյան շոուում Հոլիվուդի կինոաստղ Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ գանգստերների նմանակող», գրում է The Guardian-ը։
Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են ընթանում. կան ձերբակալվածներ
20 Ապրիլի 2019 - 19:48
Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:
Ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային
20 Ապրիլի 2019 - 19:46
Հնդկաստանում, ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային, որը բակում քնած է եղել մոր կողքին՝ հայտնում է Daily Mail-ը։
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր
20 Ապրիլի 2019 - 19:45
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը՝ ցրտահարության վտանգ չկա. Գագիկ Սուրենյան
20 Ապրիլի 2019 - 19:43
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Տրավոլտան, ինչպես և 40 տարի առաջ, իր բարձունքում է. դերասանը կրկնեց իր պարային շարժումը
20 Ապրիլի 2019 - 19:39
65-ամյա հայտնի դերասանը վերջերս երկրպագուների հետ կիսվեց 1977 թ. էկրանավորված «Շաբաթ երեկոյի տենդ» ֆիլմի մասին հրաշալի լուրը։ Սաունդթրեքի ալբոմը վաճառվել է ռեկորդային թվով, որի պատվին Տրավոլտան նկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը:
Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը
20 Ապրիլի 2019 - 19:38
Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները:
Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում
20 Ապրիլի 2019 - 19:37
Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՏV 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մոտ 200 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է
20 Ապրիլի 2019 - 19:35
108-ամյա Էնի Ուիլսոնը Հյուսիսային Կարոլինայից ամեն ուրբաթ մի բաժակ լավ գինի է խմում։ Այդ ավանդույթը առաջ է եկել տարիներ առաջ, եւ երկարակյաց կինը իրեն չի զրկում այդ հաճույքից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17764
 
Լրահոս`