Facebook   Twitter
 
Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-րդ տարեդարձը

Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-րդ տարեդարձը

11 Փետրվարի 2019 - 13:18
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը փետրվարի 11-ին նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը:
Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար մարզիկի ծննդյակ օրվա առթիվ:

«Մեծարգո պարոն Ազարյան, սիրելի վարպետ, հայկական սպորտի և օլիմպիական շարժման դեռևս չգերազանցված լեգենդ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

Դուք համաշխարհային սպորտի այն մեծություններից եք, որը ոչ միայն ծանրակշիռ ավանդ և հսկայական վաստակ ունի մարմնամարզության զարգացման գործում, այլև միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայկական սպորտը:

Դուք մարզիկի, մարզիչի, ֆեդերացիայի նախագահի և ուղղակի՝ սպորտի նվիրյալի լավագույն օրինակ եք, որին ձգտելու են նմանվել դեռ շատ ու շատ սերունդներ, սերունդներ, որոնց համար «ազարյանական խաչը» լինելու է մարզական ձեռքբերումների նշաձող:

Սիրելի պարոն Ազարյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ 90-ամյա հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ապրել և աշխատել Ձեզ հատուկ երիտասարդական ավյունով: Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ և երկար տարիների կյանք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գաբրիել Ղազարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մահրեզը դժգոհ է «Մանչեսթեր Սիթիում» իր կարգավիճակից
23 Ապրիլի 2019 - 12:55
«Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ անգլիական ակումբից:
Ալեքսանդր Գրիգորյան. «Տամբովից» ստացած առաջարկն անսպասելի էր
23 Ապրիլի 2019 - 11:42
Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո կիսվել է տպավորություններով:
ՀՖՖ խոստորեն դատապարտել է «Բանանց»-ին
22 Ապրիլի 2019 - 23:10
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է «Բանանց»-ի՝ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափկչի խաղից հրաժարվելու փաստը:
Վալվերդե․ Մենք դեռ ոչ մի տիտղոս չենք ապահովել
22 Ապրիլի 2019 - 21:41
«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դեռ վստահ չէ, որ մրցաշրջանը հաջողված է։
Ըմբիշ Վազգեն Թևանյանը կվիրահատվի
22 Ապրիլի 2019 - 18:48
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը կվիրահատվի:
ԵԱ․ Հայ շախմատիստուհիների վերջնական արդյունքը
22 Ապրիլի 2019 - 18:42
Անթալիայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան՝ 8 միավոր։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2529
 
Լրահոս`