Facebook   Twitter
 
Բացահայտվել է Երևանում կատարված գողության դեպքը. քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Բացահայտվել է Երևանում կատարված գողության դեպքը. քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

11 Փետրվարի 2019 - 13:37
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է այլ քաղաքացու բանկային քարտով կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը, պատճառված վնասը վերականգնվել է:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կորցրել է իր բանկային քարտը, սակայն հետագայում տեղեկացել է, որ նոյեմբերի 16-ին և նոյեմբերի 17-ին Երևանում գործող տարբեր բանկոմատներից կատարվել են կանխիկացման գործարքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի գործընկերն է:

Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ և տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից ամբողջությամբ վերականգնվել է տուժողին պատճառված վնասը: Նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալկոհոլը կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն
24 Փետրվարի 2019 - 00:28
Մարդիկ, որոնց գենը ալկոհոլը փոխել է, հաճախ են խմում՝ սթրեսից ազատվելու համար: Ռաթգերս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են հաճախակի խմող մարդկանց ԴՆԹ-ն:
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
Երևանի քաղաքապետարանը 128 աշխատակից է փնտրում
24 Փետրվարի 2019 - 00:06
Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթներ:
49-ամյա Մրայա Քերին երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող զգեստով (լուսանկարներ)
24 Փետրվարի 2019 - 00:03
Երգչուհի Մրայա Քերին բավականին բարեկազմ կառուցվածք է ձեռք բերել վերջերս և հանգստյան օրերին երկրպագուներին ուրախացրել է ինստագրամյան թարմ հրապարակումներով:
Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած
23 Փետրվարի 2019 - 23:57
Փետրվարի 23-ին`ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ
23 Փետրվարի 2019 - 23:48
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15240
 
Լրահոս`