Facebook   Twitter
 
Շատ համայնքապետարաններ ընտրություններից հետո վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների. նոր Հայաստանում այդպիսի երևույթներ չեն կարող լինել. Ն. Փաշինյան

Շատ համայնքապետարաններ ընտրություններից հետո վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների. նոր Հայաստանում այդպիսի երևույթներ չեն կարող լինել. Ն. Փաշինյան

11 Փետրվարի 2019 - 13:51
Համայնքների խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք պետք է տարվի: Բայց շատ կարևոր են այն չափանիշները, որոնց շրջանակում մենք պատկերացնում ենք ամենօրյա և սրտացավ աշխատանքը:
Այս մասին համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է ազնիվ լինել և ասել, որ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը, հանրային ընկալումը հետևյալն է. ընտրություններում այս կամ այն կերպ ընտրվելուց հետո հաջորդ օրվանից սկսում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթաց: Եվ շատ գյուղապետարաններ, քաղաքապետարաններ վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների: Առաջին հերթին շտաբների ակտիվիստների տալ սրճարանների տեղեր, հողամասեր և իհարկե, չեն մոռանում սեփական անձը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության հիմնական նպատակներից մեկն էլ համայնքներում ներդրումային միջավայրի բարելավումն է, բայց փորձը ցույց է տալիս, որ համայնքներում աչքի ընկնող օբյեկտները պատկանում են համայնքի ղեկավարին կամ նրա տեղակալին:

«Զարմանալի է, որ այդ մոտեցումը հանդուրժում է հանրության կողմից, և ամեն անգամ այս մոտեցումը ստանում է որոշակի զարգացում: Երբ ասում ենք՝ ամենօրյա աշխատանք, աշխատանքի որակի և էության փոփոխություն, հենց սա նկատի ունենք: Ինձ համար և ՀՀ կառավարության, ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող: Պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, այլև համայնքի ղեկավարի կողմից չպետք է ընկալվի որպես բիզնես-գործունեություն»,- ասաց նա:

Վարչապետի կարծիքով՝ պետական պաշտոնյայի գործունեության նպատակը միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը և ոչ թե՝ անձնային կամ խմբային:

«Նոր Հայաստանում այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել: Կա պրոբլեմ, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել և, ցավոք սրտի, Հայաստանում դեռ կա մտայնությունը, որ հեղափոխություն եղավ, 1-2 ամիս, 1 տարի կանցնի, հեսա բոլորը կմոռանան, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ նորից կսկսվի: Ես խնդրում եմ նման հույս չունենաք: Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը և ովքեր պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը հին իրականությանը նոր իրականության փոխարինելու գործում»,- հայտարարեց վարչապետը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ «գանգստերների նմանակող»
20 Ապրիլի 2019 - 19:51
Կրկնակի օսկարակիր Սթիվեն Քոլբերթի հետ երեկոյան շոուում Հոլիվուդի կինոաստղ Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ գանգստերների նմանակող», գրում է The Guardian-ը։
Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են ընթանում. կան ձերբակալվածներ
20 Ապրիլի 2019 - 19:48
Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:
Ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային
20 Ապրիլի 2019 - 19:46
Հնդկաստանում, ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային, որը բակում քնած է եղել մոր կողքին՝ հայտնում է Daily Mail-ը։
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր
20 Ապրիլի 2019 - 19:45
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը՝ ցրտահարության վտանգ չկա. Գագիկ Սուրենյան
20 Ապրիլի 2019 - 19:43
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Տրավոլտան, ինչպես և 40 տարի առաջ, իր բարձունքում է. դերասանը կրկնեց իր պարային շարժումը
20 Ապրիլի 2019 - 19:39
65-ամյա հայտնի դերասանը վերջերս երկրպագուների հետ կիսվեց 1977 թ. էկրանավորված «Շաբաթ երեկոյի տենդ» ֆիլմի մասին հրաշալի լուրը։ Սաունդթրեքի ալբոմը վաճառվել է ռեկորդային թվով, որի պատվին Տրավոլտան նկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը:
Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը
20 Ապրիլի 2019 - 19:38
Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները:
Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում
20 Ապրիլի 2019 - 19:37
Արագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՏV 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մոտ 200 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է
20 Ապրիլի 2019 - 19:35
108-ամյա Էնի Ուիլսոնը Հյուսիսային Կարոլինայից ամեն ուրբաթ մի բաժակ լավ գինի է խմում։ Այդ ավանդույթը առաջ է եկել տարիներ առաջ, եւ երկարակյաց կինը իրեն չի զրկում այդ հաճույքից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16018
 
Լրահոս`