Facebook   Twitter
 
Արսեն Թորոսյանի փաստաբանը պնդում է, թե նա Արա Մինասյանին նկատի չի ունեցել

Արսեն Թորոսյանի փաստաբանը պնդում է, թե նա Արա Մինասյանին նկատի չի ունեցել

11 Փետրվարի 2019 - 18:40
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի ունեցավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի դատական հայցի քննությունն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:
Նշենք, որ Արա Մինասյանը պահանջ է ներկայացրել, որպեսզի Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն և վիրավորանք համարվող փաստացի տվյալները։

Նախորդ դատական նիստի ընթացքում առարկություններ էր ներկայացրել Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը: Դատարանն առաջարկել էր, որպեսզի կողմերը հաշտության եզրեր գտնեն: Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դեմ չէր եղել հարցի նման կարգավորմանը, սակայն Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորանը նշել էր, որ հակված չէ այս տեսակ լուծմանը, սակայն պետք է քննարկի իր վստահորդի հետ:

Դատարանը կողմերի ներկայացուցիչներից հարցրեց` արդյո՞ք հաշտությունը կայացել է, թե՞ ոչ: Թորոսյանի ներկայացուցիչը նշեց, որ իրենք բաց են հաշտության համար: «Փորձեցինք քննարկել, բայց հաշտություն չի կայացել: Առաջարկել էինք մեկ շաբաթվա ընթացքում զանգահարի հայցվոր կողմը, և եթե զանգ լիներ, կնշանակեր՝ որոշակի եզրեր կան, քանի որ չզանգահարեց, ենթադրեցի, որ հաշտության եզրեր չկան, ու մեր առումով քայլեր չեն կատարվել»,- ասաց նա:

Արա Մինասյանի ներկայացուցիչն էլ նշեց, որ իրենք պատրաստ չեն հաշտության:

Թորոսյանի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ զրպարտության մասով չպետք է անցնել հաջորդ փուլ: «Զրպարտություն չկա, սրա հետ կապված քրեական գործ է հարուցվել, մարդիկ են հետախուզման մեջ գտնվում, եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է մեղադրվել զրպարտության մեջ, ապա դա երրորդ անձն է՝ ԲԿ-ի ֆինանսական տնօրենը, բոլորը ԲԿ-ում, բացի տնօրենից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայցի վիրավորանքի մասին, ապա Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը պնդեց, որ վիրավորանք էլ չկա: «Իմ վստահորդը ԲԿ-ի տնօրենի հետ կապված անմիջականորեն բան չի ասել, և մենք կապացուցենք, որ իմ վստահորդը նրան նկատի չի ունեցել: Դատավարությունը կարող եք վիրավորանքի մասով ծավալել, և մենք կարող ենք ապացուցել, որ վիրավորանք էլ չի եղել իմ վստահորդի կողմից: Իմ վստահորդը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, հաշվետու պետք է լինի հանրությանը, և այդ հաշվետվության հիմքով է, որ փաստեր է ներկայացրել հանրությանը և չի վիրավորել հայցվորին»,- նշեց նա:

Դատարանը հայցվորի ներկայացուցչից ճշտեց՝ ինչ եղանակով է ակնկալում հերքումը և ներողություն խնդրելը:

Արա Մինասյանի ներկայացուցիչը նշեց, որ ներողություն խնդրելը պետք է տեղի ունենա նույն եղանակով՝ ինչ արվել են վիճահարույց արտահայտությունները: «Ինչը որ ասվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, պետք է հերքվի ուղիղ եթերով, իսկ ինչը որ գրառմամբ, հերքումն էլ պետք է լինի գրառմամբ: Եթե անհնար լինի ֆեյսբուքյան էջի միջոցով հերքում տարածելը, սահմանել հերքման եղանակ՝ հազար տպաքանակ ունեցող մամուլում հերքման և ներողության տեքստի տարածմամբ»,- պարզաբանեց նա:

Արա Մինասյանի ներկայացուցիչը առարկեց պատասխանող կողմի նշած այն տեսակետը, թե թիրախավորման բացակայությունն ինքնին բավարար է, որ դատավարությունը զրպարտության մասով չշարունակվի: «Առարկում եմ և պնդում` դատավարության ընթացքում կապացուցեմ, որ թիրախավորում կա»,- ասաց նա:

Պատասխանողի ներկայացուցիչը պնդեց, որ զրպարտություն չկա, և չարժե, որպեսզի դատական գործընթացը ծանրաբեռնվի այդ մասով:

Հայցվոր կողմը գրավոր ապացույցներ ներկայացրեց, որ զրպարտություն, այդուհանդերձ, եղել է Արա Մինասյանի նկատմամբ:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ քանի որ ծանոթ չէ ապացույցներին, կծանոթանա և գրավոր միջնորդություն կներկայացնի, որ Արա Մինասյանը՝ որպես վկա, հարցաքննվի դատարանում: «Խնդրում եմ ևս մեկ դատական նիստ, որ գրավոր դիրքորոշում արտահայտեմ, գրավոր միջնորդություն ներկայացնեմ Արա Մինասյանին՝ որպես վկա դատական նիստին կանչելու համար»,- ասաց նա:

Հայցվոր կողմի ներկայացուցիչն առարկեց, որպեսզի առկախվի նախնական նիստը: «Նման միջնորդություն չի կարող ներկայացվել, կարող է լինել միայն առաջարկություն, որ նա՝ որպես վկա, ներկայանա դատարան: Նման միջնորդություն ներկայացնելու դեպքում իմ վստահորդը չի ներկայանալու որպես վկա, դատական նախնական նիստը հետաձգելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա:

Պատասխանողի ներկայացուցիչն էլ առարկեց՝ առանց ճշտելու հայտարարություն է անում հայցվորի ներկայացուցիչը: «Միգուցե, Արա Մինասյանը գալիս է դատարան, իսկ եթե անգամ հրաժարվի, դա դատարանի համար ազդակ կլինի: Պնդում եմ միջնորդությունը. հնարավորություն տվեք գրավոր դա ներկայացնելու»,- ասաց նա:

Ի վերջո, դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը գումարել մարտի 4-ին՝ ժամը 10:00-ին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալկոհոլը կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն
24 Փետրվարի 2019 - 00:28
Մարդիկ, որոնց գենը ալկոհոլը փոխել է, հաճախ են խմում՝ սթրեսից ազատվելու համար: Ռաթգերս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են հաճախակի խմող մարդկանց ԴՆԹ-ն:
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
Երևանի քաղաքապետարանը 128 աշխատակից է փնտրում
24 Փետրվարի 2019 - 00:06
Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթներ:
49-ամյա Մրայա Քերին երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող զգեստով (լուսանկարներ)
24 Փետրվարի 2019 - 00:03
Երգչուհի Մրայա Քերին բավականին բարեկազմ կառուցվածք է ձեռք բերել վերջերս և հանգստյան օրերին երկրպագուներին ուրախացրել է ինստագրամյան թարմ հրապարակումներով:
Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած
23 Փետրվարի 2019 - 23:57
Փետրվարի 23-ին`ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ
23 Փետրվարի 2019 - 23:48
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15240
 
Լրահոս`