Facebook   Twitter
 
Ռուսաստանը փաստացի գազի գնի զեղչ է կատարել Հայաստանի համար. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը փաստացի գազի գնի զեղչ է կատարել Հայաստանի համար. ՌԴ փոխարտգործնախարար

11 Փետրվարի 2019 - 18:42
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանին բնական գազ է մատակարարում համաշխարհային գների համեմատ արտոնյալ արժեքով, բացի այդ՝ ՌԴ-ն փաստացի կոմերցիոն զեղչ է արել Հայաստանի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պայմանագրի ժամկետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին լրանալու հետ կապված կնքվել է հավելյալ համաձայնագիր, որին համապատասխանաբար Հայաստանի համար 2019 թվականին գազի գինը սահմանվեց 165 ԱՄՆ դոլար 1000 կուբամետրի համար: Պետք է նաև նշել, որ ռուսաստանյան ներկրողը չի կիրառել գնի վերահաշվարկ՝ կապված գազի կալորիականության հետ», - նշել է Կարասինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այժմ մատակարարում է բարձրացված ջերմունակությամբ բնական գազ:

«Սա փաստացի նշանակում է լրացուցիչ կոմերցիոն զեղչ», - շեշտել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը:

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է Հայաստանի և ՌԴ-ի միջև առկա հարաբերությունների դաշնակցային բնույթի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ»-ը հաղորդել էր, որ գազի սակագինը Հայաստանի համար թանկանալու է 10 տոկոսով. գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ համար։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկրի իշխանությունները «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ «գանգստերների նմանակող»
20 Ապրիլի 2019 - 19:51
Կրկնակի օսկարակիր Սթիվեն Քոլբերթի հետ երեկոյան շոուում Հոլիվուդի կինոաստղ Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ գանգստերների նմանակող», գրում է The Guardian-ը։
Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են ընթանում. կան ձերբակալվածներ
20 Ապրիլի 2019 - 19:48
Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:
Ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային
20 Ապրիլի 2019 - 19:46
Հնդկաստանում, ընձառյուծը առեւանգել եւ գլխատել է 9 ամսական երեխային, որը բակում քնած է եղել մոր կողքին՝ հայտնում է Daily Mail-ը։
Տրավոլտան, ինչպես և 40 տարի առաջ, իր բարձունքում է. դերասանը կրկնեց իր պարային շարժումը
20 Ապրիլի 2019 - 19:39
65-ամյա հայտնի դերասանը վերջերս երկրպագուների հետ կիսվեց 1977 թ. էկրանավորված «Շաբաթ երեկոյի տենդ» ֆիլմի մասին հրաշալի լուրը։ Սաունդթրեքի ալբոմը վաճառվել է ռեկորդային թվով, որի պատվին Տրավոլտան նկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը:
Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը
20 Ապրիլի 2019 - 19:38
Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները:
108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է
20 Ապրիլի 2019 - 19:35
108-ամյա Էնի Ուիլսոնը Հյուսիսային Կարոլինայից ամեն ուրբաթ մի բաժակ լավ գինի է խմում։ Այդ ավանդույթը առաջ է եկել տարիներ առաջ, եւ երկարակյաց կինը իրեն չի զրկում այդ հաճույքից։
Պուգաչովային հիշեցրին «պլեբեյների թագուհու» մասին նրա խոսքերը
20 Ապրիլի 2019 - 19:33
Ռուս երգչուհի Վիկտորյա Ցիգանովան խոսեց Ալլա Պուգաչովայի վերաբերմունքը հանրության հանդեպ, հաղորդում է FAN-ը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը Բըրբենքի քաղաքային խորհրդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
20 Ապրիլի 2019 - 16:22
Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
Սաակաշվիլին՝ Պորոշենկո-Զելենսկի բանավեճի մասին
20 Ապրիլի 2019 - 12:44
Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գնահատել է բանավեճը, որը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու միջև, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4714
 
Լրահոս`